Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը
Սեպտեմբերի 27, 12:00

Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը`ի համեմատ Եվրասիական տնտեսական միության կողմնակիցների: 

2017 թ. իրականացրած «Դեպի Հյուսի՞սթե՞ Արևմուտք դիրքորոշումներ» սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` Հայաստանի հանրության 33 տոկոսն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվոպական միությանը, 32 տոկոսը՝ ԵԱՏՄ-ին, 10 տոկոսը դեմ է արտահայտվել Հայաստանի անդամակցությանը նշված կառույցներից որևէ մեկին, իսկ միաժամանակ երկու կառույցներին անդամակցելուն կողմ է եղել հարցվածների 12 տոկոսը:

Ուսումնասիրությունն իրականացվում է 4-րդ անգամ` սկսած 2014-ից: Այն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևանում Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից: 2017-ին ուսումնասիրությունն իրականացվել է մայիսին, 18 տարեկանից բարձր անձանց շրջանում և ստացված տվյալները համեմատվել են նախորդ 3 տարիներին իրականացված ուսումնասիրության արդյունքների հետ։

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ