Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը
27.09.2017
12:00
Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը`ի համեմատ Եվրասիական տնտեսական միության կողմնակիցների:

2017 թ. իրականացրած «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ» սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` Հայաստանի հանրության 33 տոկոսն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվոպական միությանը, 32 տոկոսը՝ ԵԱՏՄ-ին, 10 տոկոսը դեմ է արտահայտվել Հայաստանի անդամակցությանը նշված կառույցներից որևէ մեկին, իսկ միաժամանակ երկու կառույցներին անդամակցելուն կողմ է եղել հարցվածների 12 տոկոսը:

Ուսումնասիրությունն իրականացվում է 4-րդ անգամ` սկսած 2014-ից: Այն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևանում Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից: 2017-ին ուսումնասիրությունն իրականացվել է մայիսին, 18 տարեկանից բարձր անձանց շրջանում և ստացված տվյալները համեմատվել են նախորդ 3 տարիներին իրականացված ուսումնասիրության արդյունքների հետ։

Այս թեմայով այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի (APR Group) նախագահ Ռուբեն Սագսյանը:

Ի համեմատ 2016-ի` 2017-ին նվազել է ԵՄ-ի կողմնակիցների թիվը` 41 տոկոսից դառնալով 33, ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը աճել է՝ 25 տոկոսից դառնալով 32:  Ըստ ուսումնասիրությնա արդյունքների՝ 2017-ին ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը ավելի մեծ է, քան 2016-ին, սակայն ավելի ցածր է, քան 2014-2015 թվականներին։

Արթուր Սաքունցը ասում,է որ չորս տարիների ընթացքում, բացառությամբ 2016-ի, տեղի է ունեցել ԵՄ-ի կողմնակիցների թվի աճ, միևնույն ժամանակ ԵԱՏՄ կողմնակիցների թվի նվազում, օրինակ՝ 2014-ին ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը կազմել է 38 տոկոս, իսկ 2015-ին՝ 36 տոկոս։

Ռուբեն Սարգսյանն ասում է, որ պատճառը ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա տրամադրելու փաստն է եղել:

«Այս տարի այդ քննարկումներն այդքան բուռն չեն, դրա համար ԵԱՏՄ-ի ավելի շատ կողմնակիցներ կան այս տարի, քան նախորդ տարի»,- մանրամասնեց Սարգսյանը:

Ռուբեն Սարգսյանը ընդգծեց նաև, որ հարցման համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունը ասոցացվում է Ռուսաստանի հետ և նրանք, ովքեր դեմ են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը, ՌԴ-ին չեն համարում Հայաստանի համար բարեկամական երկիր: ՌԴ-ին որպես ոչ բարեկամ երկիր է դիտարկել հարցվածների 46,8 տոկոսը, որոնք էլ նախապատվություն են տալիս ԵՄ-ին անդամակացելուն:

«Եթե դիտարկում ենք բարեկամ և թշնամի պետությունների նկատմամբ ընկալումները, ապա դրական տրամադրվածությունը հիմնականում ԵՄ անդամ երկրների, քան ԵՏՄ անդամ երկրների նկատմամբ է»,-նկատեց Արթուր Սաքունցը։

Հարցման տվյալներով՝ գրեթե բոլոր մարզերում ԵՄ կողմնակիցների թիվն աճում է: Ամենից շատ Եվրամիության անդամակցությանը կողմ են Երևանում, ապա՝ Տավուշում, Շիրակում: Իսկ ԵԱՏՄ կողմնակիցների մեծամասնությունը Լոռու մարզում, այնուհետեև Վայոց ձորի մարզում, որտեղ նախորդ տարիների համեմատ ԵԱՏՄ կողմնակիցների թիվն աճել է:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ԵՄ-ի կողմնակիցները հիմնականում 18-45 տարեկան մարդիկ են, մեծամասնությունը՝ իգական սեռի, բնակվում են հիմնականում մարզերի քաղաքային բնակավայրերում և նրանց ամսական եկամուտը անցնում է 150 հազար դրամի շեմը:

Իսկ Եվրասիական տնտեսական միության կողմնակիցները 45 տարեկանից բարձր մարդիկ են, հիմնականում՝ արական սեռի ներկայացուցիչներ,  ովքեր բնակվում են գյուղերում և նրանց ամսական եկամուտը հասնում է մինչև 150 հազար դրամի:
«2014-2017թթ դինամիկան գրեթե նույնն է եղել, անփոփոխ է՝ կանայք ավելի շատ են կողմնակից եղել ԵՄ-ին, իսկ տղամարդիկ՝ ԵԱՏՄ-ին, նույնը՝ տարիքային խմբերին է վերաբերում, 45 տարեկան և ավելի անձինք ԵԱՏՄ-ին են կողմ, ավելի ցածր՝ ԵՄ-ին»,- ասաց Սարգսյանը:
Բնակչության կողմնորոշումների վրա, որպես կանոն, ազդեցություն են ունեցել զանգվածային լրատվության միջոցները: Հարցումը պարզել է, որ տեղեկատվություն ստանալու աղբյուրներից օգտվողներից ամենաշատը Եվրասիական միությանն են կողմ հեռուստատեսություն դիտողները, իսկ ԵՄ-ին կողմ են տպագիր և էլեկտրոնային մամուլի ընթերցողները:
«Հեռուստատեսություն նայողների 28 տոկոսը Եվրամիության կողմնակից է, 35.2 տոկոսը՝ ԵԱՏՄ, ռադիոյի պարագայում հավասարաչափ է բաշխված՝ 23-ական տոկոս: Նրանք, ովքեր տպագիր մամուլ են կարդում, նրանց 50 տոկոսը Եվրամիության կողմնակից է, իսկ ԵԱՏՄ կողմնակիցներ տպագիր մամուլի ընթերցողների շարքում չկան: Ինտերնետային մամուլի ընթերցողի 37.5 տոկոսը ԵՄ կողմնակից է, 22.8 տոկոսը՝ ԵԱՏՄ-ի»,- հավելեց Սարգսյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am էլհասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ