«Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ»
25.09.2017
12:00
2017թ. աշնանը սպասվում է, որ ստորագրվելու է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Հայաստանին հնարավորություն է տալու ավելի ամուր կանգնել եվրաինտեգրացիայի քաղաքական կուրսի վրա։

2013թ. փորձն հաշվի առնելով, երբ վերջին պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրամիության հետ համաձայանգրի ստորագրումից եւ գերադասեց մաս կազմել Ռուսաստանի դոմինանտության ներքո գործող Մաքսային միությանը, Հայաստանում շատերը մտավախություն ունեն, որ նույնը կարող է կրկնվել 2017թ-ին։

Եվրամիության հետ ապագա կառուցելու նոր հնարավորությունները քննարկելու եւ այդ համատեքստում հեռանկարների մասին խոսելու նպատակով Ուկրաինայից, Լեհաստանից և Մոլդովայից Հայաստան ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սեպտեմբերի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ընթացքում ներկայացրեցին իրենց դիտարկումները թեմայի հետ կապված։ Քննարկման բանախոսներ էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, EURACTIV Poland գլխավոր խմբագիր Կառոլինա Զբիտնևսկան, «Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Իրինա Սուշկոն, Մոլդովայի Եվրոպական քաղաքականության և բարեփոխումների ինստիտուտի (IPRE) փորձագետ Յուլիան Ռոսուն։

Անդրադառնալով մտավախություններին, որ Հայաստանը կարող է վերջին պահին Ռուսաստանի հնարավոր ճնշման դեպքում հրաժարվի համաձայանգրի ստորագրումից, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ թեև այդպիսի մտահոգություններն հիմքեր ունեն, հաշվի առնելով նաև անցյալի փորձը, բայց այս անգամ քիչ հավանականություն կա, որ Հայաստանը հետ կանգնի ստորագրումից:

«Ես հուսով եմ, որ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը Եվրամիության հետ, քանի որ անցյալ շաբաթ նույնիսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ՀՀ նախագահն ասաց, որ կստորագրենք։ Այսքանից հետո կարծում եմ նահանջելու տեղ չունենք»։

Արևելյան գործընկերության ճարտարապետներից մեկը համարվող Լեհաստանը ներկայացնող EURACTIV Poland գլխավոր խմբագիր Կառոլինա Զբիտնևսկան անդրադարձավ Արևելյան գործընկերության կազմում ընդգրկված և Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ստացած առավելություններին:

«Բացի նշված ազատ վիզայի ռեժիմի առավելություններից, որոնք տրամադրում են քաղաքացիներին ազատ ճամփորդելու հնարավորություն, նաև հնարարավորություն է տրվում քաղաքացիներին առանց ռոումինգի՝ հեռախոսից օգտվելու հնարավորություն, որը գործելու է ամբողջ տարածաշրջանի տիրույթում: Դա հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ավելի շատ խոսել, համագործակցել իրար հետ, ինչպես նաև ապագայում ավելի շատ ճանապարհորդել: Գոյություն ունեն նաև շփման և փոխանակման, փոխգործակցության ամրապնդման հնարավորություններ, ինչպես Հայաստանի և Վրաստանի միջև ազատ փոխանակման և էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունն է»:

Մոլդովայի Եվրոպական քաղաքականության և բարեփոխումների ինստիտուտի (IPRE) փորձագետ Յուլիան Ռոսուն ներկայացրեց ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելուց հետո իր երկրի համար դրական ադյունքները:
«Ազատ վիզայի ռեժիմը բավականաչափ նպաստել է, որ մեր քաղաքացիներն այցելեն ԵՄ երկրներ, տեսնեն իրենց հարազատներին: Գոհացուցիչ վիճակագրություն գոյություն ունի արտահանման մասով. Մոլդովայի արտահանման 67 տոկոսը կազմում է Եվրամիության երկրներ: Մենք նաև զգում ենք դրական ազդեցությունն այն բարեփոխումների, որոնք իրականացվել են այդ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում»:
«Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Իրինա Սուշկոն անդրադառնալով Եվարասոցացման ուկրաինական փորձին նշեց, որ թեև գործընթացն հարթ չի ընթացել, սակայն Ուկրաինայի համար ձեռքբերումներն ակնհայտ են:

«Տարբեր ծրագրերով, ինչպիսին Արևելյան գործընկերությունն է, որն այսօր հիշատակվեց, և մյուսներով նույնպես, մենք հնարավորություն ենք ունեցել հասնել որոշակի չափանիշերի, որոնք բերել են որոշակի առաջընթաց Ուկրաինայում, իհարկե, ոչ բոլոր ոլորտներում, բայց շատ ոլորտներում: Կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանը նույնպես ունի նման հնարավորություն: Այսօր խոսվում էր այն մասին, թե ինչ հնարավորություններ է տալիս Արևելյան գործընկերությունը, կարող եմ վստահորեն ասել, որ այդ 6 երկրների կողմից կան ԵՄ-ին ինտեգրվելու տարբեր հետաքրքրությունների մակարդակներ, բայց այն կետը, որտեղ մեր հետաքրքրությունները կարող են համընկնել, դա ազատ տեղաշարժվելու ոլորտն է»:

Վերջինս նաև նկատեց, որ երկրում բարեփոխումենր իրականացնելու համար քիչ դեր հատկացաված չէ քաղացիական հասարակությանը, որը կարող է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել բարեփոխումներ իրականացնելու պահանջը և ճնշումների միջոցով ստիպել պետական իշխանություններին այդ ուղղությամբ քայլեր կատարելու:

«Այսօր ստեղծվել են մի շարք հակակոռուպցիոն մարմիններ. չեմ կարող ասել, որ շատ արդյունավետ են աշխատում, բայց այն բազան, որի հիման վրա նրանք պետք է աշխատեն, շատ որակյալ է: Այսօր հարց է, թե ինչքանո՞վ են Ուկրաինայի քաղաքական էլիտաները պատրաստ ոչ միայն բարեփոխումների իմիտացիա անել, այլ հենց իրականում անել դրանք: Իշխանությունները ոչ միշտ են պատրաստ մինչև վերջ գնալ, բայց միայն նրա համար, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը բավականաչափ ակտիվ է, և շնորհիվ նաև ԵՄ-ի օգնության՝ մենք, ամեն դեպքում, առաջ ենք տանում այդ խնդիրը»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլ.փոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ