«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» և «Տնից` տուն» վավերագրական ֆիլմերի ցուցադություն
22.09.2017
14:00
Սեպտեմբերի 22-ին Հանրային լրագրության ակումբի սրահում Ֆինլանդիայից Հայաստան ժամանած լրագրողական խմբի համար ցուցադրվեցին «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» և «Տնից` տուն» վավերագրական ֆիլմերը:

Հելսինկիից տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող 24 լրագրողները ճանաչողական այցով Հայաստանում են՝ ծանոթանալու Հայաստանի մեդիային, քաղաքական կյանքին և քաղաքացիական հասարակությանը:

«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից:
Ֆիլմը ներկայացնում է հունիսի 23-ի (2015թ.) դեպքերը: Այն պատմում է ոստիկանների` Բաղրամյան պողոտան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին: 
Ֆիլմի հիմքում ցույցի մասնակիցների, իրավապաշտպանների հետ հարզացրույցներն են և արխիվային նյութերը: 

«Տնից` տուն» վավերագրական ֆիլմը պատմում է 1989-ին Սումգայիթի ջարդերից հետո Ադրբեջանից Հայաստան տեղափոխված հայերի և Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների մասին, որոնք փոխանակել են իրենց գյուղերն ու խոստացել`չքանդել գյուղերում թողած գերեզմանները:
Հայկական Ձյունաշող և ադրբեջանական Քերքենջ գյուղերը մինչ օրս պահում են միմյան տված խոստումը և գյուղերում պահպանում թե ադրբեջանական, թե հայկական գերեզմանոցները:
Ֆիլմի ռեժիսորներ՝ Սեդա Մուրադյան, Արսեն Գասպարյան:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ