« Վերադառնալ ցանկին

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին Հանրային լրագրության ակումբի սրահում Ֆինլանդիայից Հայաստան ժամանած լրագրողական խմբի համար կցուցադրվեն «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» և «Տնից` տուն» վավերագրական ֆիլմերը:

Հելսինկիից տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող 24 լրագրողները ճանաչողական այցով Հայաստանում են՝ ծանոթանալու Հայաստանի մեդիային, քաղաքական կյանքին և քաղաքացիական հասարակությանը:
--------------------------------------------------------------------------------------
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից:
Ֆիլմը ներկայացնում է հունիսի 23-ի (2015թ.) դեպքերը: Այն պատմում է ոստիկանների` Բաղրամյան պողոտան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին: 
Ֆիլմի հիմքում ցույցի մասնակիցների, իրավապաշտպանների հետ հարզացրույցներն են և արխիվային նյութերը: 

--------------------------------------------------------------------------------------
«Տնից` տուն» վավերագրական ֆիլմը պատմում է 1989-ին Սումգայիթի ջարդերից հետո Ադրբեջանից Հայաստան տեղափոխված հայերի և Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների մասին, որոնք փոխանակել են իրենց գյուղերն ու խոստացել`չքանդել գյուղերում թողած գերեզմանները:
Հայկական Ձյունաշող և ադրբեջանական Քերքենջ գյուղերը մինչ օրս պահում են միմյան տված խոստումը և գյուղերում պահպանում թե ադրբեջանական, թե հայկական գերեզմանոցները:
Ֆիլմի ռեժիսորներ՝ Սեդա Մուրադյան, Արսեն Գասպարյան:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ