«Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները»
Սեպտեմբերի 14, 11:00

Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ են կտրուկ և համակարգային բարեփոխումներ: Այս կարծիքին են կրթության ոլորտի փորձագետները, որոնք սեպտեմբերի 14-ին մասնակցեցին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը` «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով: Քննարկումը կազմակերպվել էր JAMnews կայքի հետ համատեղ: Մինչ այդ JAMnews-ը հրապարակել էր բուհական համակարգում տեղի ունեցող զարգացումների մասին հոդվածներ: Եվ մեր համատեղ միջոցառման նպատակն էր անդրադառնալ այն բոլոր հարցերին, որոնք արծարծվել էին այդ հրապարակումներում: Քննարկման բանախոսներն էին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ ԱնափիոսյանըՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետական լեզվահասարակագիտական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար և Կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ»
Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը
«Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ»
Հարցազրույց-ասուլիս Բագրատ Ասատրյանի հետ
Բրազիլիայի դեսպանի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Ինֆորամատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ