«Ժողովրդավարության միջազգային օր. ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում»
15.09.2017
12:00
Սեպտեմբերի 15-ը նշվում է որպես ժողովրդավարության միջազգային օր։ Օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2007 թվականին։

Ամսաթիվը նվիրված է նոր և վերականգնված ժողովրդավարությունների առաջին միջազգային համաժողովի 20-ամյակին, որը նշվել է 2008 թվականին։

ՄԱԿ-ը պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկել է ընդունել նոր տոնը որպես առիթ՝ ուշադրություն դարձնելու աշխարհում ժողովրդավարության վիճակին։

Հայաստանում ժողովրդավարության խնդիրների ու հայկական արժեհամակարգային յուրահատկությունների շուրջ «Մեդիա կենտրոնում» սեպտեմբերի 15-ին անցկացվեց հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ։

Բանախոսը, անդրադառնալով վերջին հարյուր տարվա ընթացքում հայկական իրականության մեջ ժողովրդավարական արժեքների հասունության խնդրին, նշում է, որ իրականում մենք չենք ունեցել այդպիսի արժեքներ։

«Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում տեղի ունեցած 1919թ. խորհրդարանական ընտրությունները հիշեցնում են 1995թ. և հաջորդ խորհրդարանական ընտրությունները՝ կաշառքով, երկրապահների փոխարեն այն ժամանակ մաուզերիստներն էին, վախեցնելով ժողովրդին, կեղծելով, խաբելով անցկացված ընտրություններ էին։ Եվ հետաքրքիրն այն է, որ խորհրդարանական 80 մանդատից 70-ը վերցնում է իշխող ՀՅԴ-ն»,-ասում է Իշխանյանը:

Բանախոսը գալիս է այն եզրահանգման, որ մեր մեջ դրված չի եղել ու դրված չէ ժողովրդավարություն կոչվածը, քանի որ Հայաստանի Երորրդ Հանրապետության տարիներին մենք կրկին տեսնում ենք նույն արատները.

«Հայաստանում չկան քաղաքական ընտրություններ։ Ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվում»։

Նրա խոսքով՝ ոչ միայն գործող իշխանություններն են իրենց բնույթով ապաժողովրդավարական արժեքներ դավանող, այլ նաև քաղաքական հարթակի մնացած դերակատարներն ու հասարակությունը: 

«Ցույց տվեք որևէ մի կուսակցություն, որտեղ կա ներքին ժողովրդավարություն, որտեղ կարծիքներ են հնչում, որտեղ կան կուսակցական ֆրակցիաներ, որտեղ կուսակցության ղեկավարին չեն համարում աշխարհի ամենաիմաստուն մարդը»,-նշեց Իշխանյանը։

Հարցազրույցի ընթացքում բանախոսն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Հայաստանում չկա նաև գաղափարների ու գաղափարախոսությունների պայքար, որի ստեղծմամբ պետք է զբաղվեն մտավորականները, փիլիսոփաները, քաղաքագետները, իսկ քաղաքական ուժերը պետք է վերցնեն այդ գաղափարներն ու դարձնեն քաղաքական դիսկուրսի առարկա ու հասցնեն հասարակությանը, և հասարակությունն էլ ընտրություն կատարի գաղափարների միջև։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլ.հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ