Խավարում ցուցահանդեսի հարկադիր կասեցում. որոշման դրդապատճառների գնահատում ու քննարկում
14.09.2017
12:00
Սեպտեմբերի 14-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումը ««Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցման և որոշման դրդապատճառների շուրջ էր:

Բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը կազմակերպվել էր Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում, մշակույթի նախարարության հրահանգով ժամանակից շուտ՝ 22 օր անց փակվել էր: Այս դեպքը քննարկումների տեղիք տվեց և հասարակության ուշադրությունը գրավեց:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով ցուցահանդեսի հարկադիր կասեցմանը, ընդգծում է. «Նարինե Թուխիկյանը լավագույնս կատարել է իր մասնագիտական պարտականությունները: Ապացուցել է, որ թանգարանի տնօրենն առաջին հերթին գիտաշխատող է, հետազոտող և միայն վերջին հերթին` պաշտոնյա և չինովնիկ»:

Ըստ արվեստագետի՝ ցուցահանդեսի փակումը կարևոր և սթափեցնող դեր ունեցավ. «Հանրության այս բուռն արձագանքը լավագույն արդյունք է այս ցուցահանդեսի համար: Ես կարող եմ շնորհավորել բոլորիս, որ այդ ցուցահանդեսը փակվեց ու այս տեսակ լավ արձագանք ունեցավ»:

Կոմպոզիտոր Վահան Արծրունին ցուցահանդեսի փակումը համարում է կոպիտ ցենզուրա, կոպիտ ներխուժում արվեստի դաշտ և ընդգծում, որ ցուցահանդեսը գրագետ կերպով լուծված լանդշաֆտային ինստալյացիա էր՝ թանգարանից դուրս:

«Անցնելով աստիճանների վրայով՝ առաջին պաստառներից տեղեկանում էինք, որ 38թ. գնդակահարված է եղել Թումանյանի ընտանիքը, էլի բարձրանալով հասկանում էինք, որ կան հասցեատերեր: Տեսնում էինք նամակը, որը Միկոյանն է ստորագրել՝ խնդրելով Եժովին ևս 700 հոգու գնդակահարել: Հետո տեսնում էինք, որ խնդրում են ևս 2000 հոգի գնդակահարել, վերջնակետում հայելին է: Տեսնում էինք, որ այս խնդիրը ոչ թե Թումանյան ընտանիքի նեղ ընտանեկան խնդիրն է, այլ սա խնդիր է, որի վերջնակետը դու ես: Երես առ երես դու կանգնում ես այս խնդրի առջև և ինքդ քեզ ես տեսնում հայելու մեջ, որի վրա գրված է «լյուստրացիա»»:

Ըստ Արթուր Սաքունցի՝ քաղաքականությունն արվեստի վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա: Նա կարևորում է, որ պետության պարտավորությունը պետք է լինի արվեստի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծել, ոչ թե ֆինանսավորի և այլն, այլ այդ դաշտը ստեղծի, չխանգարի: Չխանգարի մարդկանց ստեղծագործել:

«Ցուցահանդեսի փակման հրահանգը եղել է նախագահականից և Սերժ Սարգսյանի իմացությամբ, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ չի եղել այդ հրահանգի վերաբերյալ մեկնաբանություններ տալ: Չեն աշխատում որպես թիմ, այդ պատճառով էլ մարդկանց փաստի առաջ են կանգնեցրել:  Պետք էր քաղաքական այդ  հրահանգի համար հիմնավորում գտնել, բայց խելքները չի հասել, որ գոնե միասին համաձայնեցնեն»,- նշում է Սաքունցը:

Մեդիա կենտրոնը քննարկման մասնակցության հրավեր էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն, սակայն նախարարությունից այս փուլում չկարողացան մասնակցություն ապահովել:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի պարզաբանումները Թումանյանի թանգարանում «Խավարում» ցուցադրության վերաբերյալ հասանելի է այստեղ:

Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ