Հարցազրույց-ասուլիս Բագրատ Ասատրյանի հետ
12.09.2017
12:00
2016թ սեպտեմբերի 13-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում՝ դառնալով Հայաստանի Երրորդ Հանրապետության 14-րդ վարչապետը:

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը հանրության մոտ ձևավորեց որոշակի դրական սպասումներ՝ պայմանավորված նրա ակտիվությամբ և տնտեսության մեջ դրական փոփոխություններ անելու վերաբերյալ նրա խոստումներով։ Մեկ տարի է, ինչ Կարեն Կարապետյանի կողմից գլխավորած կառավարությունը գործում է, սակայն, փորձագետների գնահատմամբ, քաղաքացիների կենսամակարդակում շոշափելի դրական տեղաշարժեր չեն նկատվում, իսկ Կարեն Կարապետյանի տված խոստումները դեռ կյանքի կոչված չեն։ ՀՀ 14-րդ վարչապետի ամենահիշվող խոստումներից էր տնտեսության մեջ ներդրումների ներգրավվումը։ Առայժմ պարզ չէ, թե որքանով է կառավարությանը հաջողվել կամ հաջողվում տնտեսության մեջ ներգրավել խոստացված 850 մլն դոլարի ներդրումը։

Սեպտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տնտեսագետ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանն ամփոփեց կառավարության գործունեության մեկ տարին։ Բանախոսը նախ կարծիք հայտնեց, որ ներդրումների ծավալի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Ազգային վիճակագրական ծառայության  միջև ծագած վեճը ևս մեկ ապացույց է առ այն, որ Հայաստանում միասնական ինստիտուցիոնալ ու համակարգված իշխանություն գոյություն չունի․

«Գոյություն ունեն խմբեր՝ քաղաքական, ընկերական և այլ տիպի, որոնք առանձին-առանձին սպասարկում են իրենց խմբային շահերը»։

Բագրատ Ասատրյանի կարծիքով հենց այս տրամաբանության համատեքստում էլ պետք է դիտարկել Կարեն Կարապետյանի գործունեությունը․

«Ազնիվ խոսակցություն սկսեց հասարակության հետ առկա խնդիրների մասին։ Հիմա մեկ տարի անց այդ խնդիրներից որևէ մեկը լուծվա՞ծ է: Միանշանակ՝ ոչ»։

Խոսելով ներդրումների մասին՝ բանախոսը նախ ընդգծում է, որ լուրջ հակասություն կա պետական երկու կառույցների միջև՝ էկոնոմիկայի նախարարության ու Ազգային վիճակագրական ծառայության։ Միաժամանակ նշելով, որ նախարարության ներդրումների մասին հայտարարությունը զավեշտ է, որ նման թվերի պարագայում ՀՀ քաղաքացին պետք է երջանիկ լիներ, սակայն նա մի քիչ ավելի վատ է ապրում, քան 2016-ի սեպտեմբերին․

«Չի կարող թվերի այդպիսի տարբերություն լինի, դա աբսուրդ է։ Նայում ենք վիճվարչության տվյալներին ու հասկանում, որ վիճակը գորշ է, անմխիթար է։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի տնտեսությունը փողի կարիք չունի։ Հայաստանում չկան ոլորտներ, որտեղ կարելի է ներդրումներ անել, Հայաստանը փակ երկիր է»,- նշում է Բագրատ Ասատրյանը՝ հավելով,- «Մենք տնտեսական մի միջավայր ենք, որը զրկված է զարգացման հնարավորությունից։ Նախևառաջ այն պատճառով, որ իշխանությունը նման խնդիր չի դնում»։

Տնտեսագետը նշում է, որ նաև կարելի է նկատել դրական դինամիկա․

«Առաջին 7 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկնապատկվել է՝ համեմատած անցյալ տարվա հետ, դրական է նաև արդյունաբերության առաջանցիկ աճը, արտահանման աճի տեմպերն են բարձր, բայց սա լավագույն ցուցանիշները չեն, որ որևէ իշխանություն ապահովել է»: Սակայն այդ դինամիկան գրեթե ոչ մի ազդեցություն չի ունեցել բնակչության կենսամակարդակի վրա և, բանախոսի խոսքով, տնտեսական զարգացման լավագույն ցուցանիշը ոչ թե ինչ-որ ոլորտներում դրական դինամիկայի արձանագրումն է, այլ արտագաղթի տեմպերը․

«2008թ․-ից մինչև 2017թ․ հունվարի 1-ը Հայաստանից մեկնած ու չվերադարձածների թիվը կազմել է շուրջ 390 հազար մարդ։ Սա փախուստի նման երևույթ է, և հենց այս երևույթը կանխելու դեպքում միայն մենք կարող են խոսել ինչ-որ հաջողությունների մասին»։
Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համարգրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ