«Ինֆորամատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան
07.09.2017
11:30
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սոցիալական մեդիայում քննարկման առիթ էր դարձել հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքերը: Սոցիալական մեդիայի օգտատերերը քննադատական մեկնաբանություններ էին կատարում առարկայի ծրագրի, դասագրքի բովանդակության, առարկայի մատուցման վերաբերյալ:

Այս թեմայով Մեդիա կենտրոնը կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանը, Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման ամբիոնի վարիչ, ինֆորմատիկայի դասագրքերի հեղինակ Սեյրան Ավետիսյանը և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կրթական ծրագրերի մեթոդաբան Հասմիկ Այվազյանը:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ «Ինֆորամատիկա» առարկայի հետ կապված խնդիրները մի քանի շերտ ունեն: Նախևառաջ առարկայի դասավանդման խնդիրն է, որը գլոբալ խնդիր է, քանի որ համակարգչային հմտությունները երևի թե միակ առարկան է, որտեղ երեխաներն ավելի մեծ հմտություններ ունեն, քան ուսուցիչները։ Պետք է հասկանալ՝ ինչպես դասավանդել, որպեսզի ուսուցչի հեղինակությունը պահպանվի։ Պետք է ուշադրություն դարձնել այս խնդրին: Մյուս խնդիրը, ըստ փորձագետի, այն է, որ ինչքան էլ լավ դասագիրք գրվի, գրվելու ընթացքում այն հնանալու է. «Մարդ ֆիզիկապես ունակ չէ դասագիրքը պահել այնպես, որ նա լինի արդիական։ Իսկ դա արդեն խնդիր է, երբ աշակերտն առնչվում է մի բանի հետ, որն արդեն գոյություն չունի։ Ինչու այս ամենի մասին խոսվեց, որովհետև ինչ-որ մեկը հայտնաբերել էր, որ KDWIN-ի ուսուցման ձևը կա, թե ինչպես լեզուներն օգտագործեն, հայերենն ակտիվացնեն, բայց այսօր դա խնդիր չէ, որովհետև հայերենն արդեն ներդրված է Windows-ի մեջ։ 2016թ. դասագիրք է, բայց շապիկին Internet-explorer-ն է նկարված, իսկ 2015թ.-ին Microsoft-ը հայտարարեց, որ դադարեցնում է այն զարգացնել, այսինքն՝ երեխան արդեն դասագիրքը տեսնելիս՝ հանդիպում է հնացած երևույթի»։

Մյուս խնդիրը, որը մատնանշում է Մարտիրոսյանը, այն է, որ Հայաստանում պետական մակարդակով խրախուսվում է մենաշնորհը. «Եթե նայեք ծրագրերը, դասագրքերը, կտեսնեք, որ դրանք ամբողջությամբ կենտրոնացած են Microsoft-ի արտադրանքի վրա։ Երեխան փոքրուց սովորում է, որ այլընտրանք չկա։ Երեխան պետք է իմանա, որ կա այլընտրանք, որ նույն Windows-ը աշխարհի վերջը չէ, հազար ու մի այլ բան կա»։

Մարտիրոյանը կարևորում է, որ դասապրոցեսը դասագրքից կախում չունենա: Ըստ նրա՝ առավել արդյունավետ կլիներ տեսադասերի անցկացումը:

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կրթական ծրագրերի մեթոդաբան Հասմիկ Այվազյանը համակարծիք է, որ երեխաները միայն windows օպերացիոն համակարգ չպետք է սովորեն, այլ իմանան՝ ինչ է ընդհանրապես օպերացիոն համակարգ: Մեթոդաբանն առաջարկեց դասագրքերի փոխարեն ամեն տարի ունենալ ուղեցույց, որը կօգնի ինֆորմատիկա դասավանդողներին:  

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման ամբիոնի վարիչ, ինֆորմատիկայի դասագրքերի հեղինակ Սեյրան Ավետիսյանը նշում է, որ ինֆորմատիկայի դպրոցական ծրագրերը հաստատվել են դեռևս 12 տարի առաջ, 6-7-րդ դասարանների դասագրքերի մրցույթ եղել է 7-8 տարի առաջ, ընդ որում՝ մրցույթի համար տրված էր ընդամենը 6-7 ամիս։ Հեղինակը հավելում է, որ եղել են հանրային քննարկումներ, որոնց ժամանակ արված բոլոր դիտողությունները և առաջարկները հաշվի են առնվել:

Ըստ նրա՝ դասագիրքը պետք է պարբերաբար թարմացնել, իսկ գիրքը 2016 թվականի է, որովհետև վերահրատարակվել է, ինչի իրավունքը պատկանում է միայն հրատարակչությանը:

Դասագրքի հեղինակը մտահոգություն է հայտնում, որ մարդիկ քննադատում են, բայց դասագրքի պատրաստման փուլում ոչ ոք առաջարկներ չի անում, ըստ նրա՝ կարևոր է, որ հանրային մեծ քննարկում անցկացվի:

Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանը, անդրադառնալով մտահոգություններին և դիտարկումներին, նշեց որ նոր կրթակարգ է գրվել, և նախագիծը դրված է քննարկման, ամենայն հավանականությամբ, տարվա ավարտին այն կընդունվի. «Մեծ փոփոխություններ են արված ինֆորմատիկայի դասագրքի և առարկայի հետ կապված: Այժմ այն կոչվում է ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ներառել ենք ամպային տեխնոլոգիաները, վեբ գործիքները, սմարթ հավելվածները: Կրթակարգը ներառում է, թե ինչպես կարող են երեխաները, շատ քիչ ժամանակ ծախսելով, ստանալ մեծ արդյունք»:

Ստեփանյանը նշեց, որ արդեն առկա է ուսուցչի ձեռնարկ, որ կարողանան օգտագործել պլանշետները ու չվախենան դրանցից: Ձեռնարկը էլեկտրոնային տարբերակով է լինելու, այն առաջին փորձն է հանրապետությունում: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ