«Հնարավոր զարգացումներ և ակնկալիքներ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի հայտարարությունը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ»
25.08.2017
11:00
Օգոստոսի 23-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը։

Չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան համանախագահի կողմից հրապարկաված կետերը բովանդակային առումով որևէ նորություն չէին պարունակում, սակայն սոցցանցերում և փորձագիտական շրջանկներում բուռն քննարկումների առիթ հանդիսացան։

Հրապարակված փաստաթղթին արձագանքեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ դրանք ընդհանուր առմամբ «արտահայտում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ ընդունված հինգ հայտնի հայտարարությունների դրույթները»։ ՀՀ արտգործնախարարը միաժամանակ ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ դեսպան Հոգլանդն իր հրապարակած կետերում թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ։

Օգոստոսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ու Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանեցին ու գնահատականներ հնչեցրեցին Ռիչարդ Հոգլանդի կողմից հրապարակված փաստաթղթին։

Խոսելով փաստաթղթի հրապարկման պահի մասին Ստյոպա Սաֆարյանը այն պայմանավորեց օգոստոսի 23-ին Սոչիում տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման փաստով։ Փորձագետը կարծիք հայտնեց, որ այդպիսով Միացյալ Նահանգները փորձում էր ճշտել հայկական կողմի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում:

«ԱՄՆ-ը փորձում էր հասկանալ՝ արդյոք հայկական կողմի դիրքորոշումներում տեղի են ունեցել փոփոխություններ Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո, եւ արդյոք Հայաստանը նորից, 2-րդ անգամ մտնում է մի պրոցեսի մեջ, որը բերեց մեզ բոլորիս հայտնի արդյունքներին, նաև հասկացնելով, որ «կազանյան փաստաթուղթը» պետք է հանրայնացվի ու մոռացության մատնվի»,-ասաց Սաֆարյանը։

Փորձագետը միաժամանակ ընդգծեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման որևէ տարբերակի շուրջ համաձայնության հասնելու մասին խոսելը դեռ շատ վաղ է։
«Որևէ մեկն այս պահին չի հավատում, որ կարգավորման որևէ տարբերակ այս պահի դրությամբ իրականություն դառնալու հնարավորություն ունի, զուտ հաշվի առնելով այն բավականին բարդ և անզիջումային իրավիճակը, որը ձևավորվել է 2016թ․ «ապրիլյան պատերազմից» հետո»,-ընդգծեց Սաֆարյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը իր հերթին շատ դրական գնահատեց այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները սկսել են ակտիվորեն զբաղվել Ղարբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով։ Վերջինիս կարծիքով հրապարակված փաստաթղթով ԱՄՆ-ը հակամարտող կողմերին հստակ ուղերձ է հղել. «Ամերիկացիներն ասում են, որ վստահության մթնոլորտը գլխավորն է։ Եթե մենք ուզում ենք վերսկսել բանակցությունները՝ վստահության մթնոլորտն ամենակարևորն է, պետք է վստահություն ձեռք բերենք, դիպուկահարներին հանենք»։ 

Քաղաքագետը ամերիկյան կողմի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հետ կապված համարեց օբյեկտիվ և նույնիսկ հայկական կողմի շահերից բխող։

Ստեփան Գրիգորյանը համոզվածություն հայտնեց, որ եթե միայն Ռուսաստանը կարգավորի հակամարտությունը մենք կկորցնենք Ղարաբաղը։ Ամերիկյան կողմի ակտիվությունը Ստեփան Գրիգորյանը պայմանավորեց է ԱՄՆ-ում ադմինիստրացիայի փոփոխությամբ:

«Ամերիկյան կողմի ակտիվությունը պայմանավորված չէ Հարավային Կովկասի կարևորությամբ, այլ պայմանավորված է այն հանգամանքով որ ԱՄՆ-ում նոր ադմինիստրացիա է։ Գաղտնիք չէ, որ հանրապետականների անդիմնիստրացիաները ակտիվ են արտաքին քաղաքականության ոլորտում»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագրի/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլ. հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ