« Վերադառնալ ցանկին

Օգոստոսի  28-ին, ժամը 14:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա կինոռեժիսոր Փուրիա Հեյդարի՝ «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը, որին կհաջորդի քննարկում ֆիլմի դերասանների և ստեղծագործական խմբի հետ: 

Ֆիլմի մասին

Իրանահայ երիտասարդը՝ Արամը, ով ներգաղթել էր ԱՄՆ մանկության տարիներին, առաջին անգամ այցելում է Հայաստան՝ առաջարկություն անելու հայ ընկերուհունում, ում հետ հանդիպել և ապրել էր Ամերիկայում: Արամը մեկօրյա ուղևորության ընթացքում բախվում է բազմաթիվ մշակութային, կրոնական և ազգային տարբերությունների, սակայն ավելի բարդ խոչընդոտները դեռ առջևում են:

Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ:

Ֆիլմի քննարկմանը կմասնակցեն՝

Նարբե Վարդան, «Ծիրանի այգիներ» ֆիլմի դերասան,

Արա Սարգսյան, «Ծիրանի այգիներ» ֆիլմի դերասան,

Սամվել Սարգսյան, «Ծիրանի այգիներ» ֆիլմի դերասան,

Փուրիա Հեյդարի, Ռեժիսոր,

Արմին ՀաղսեհնոԱրտադրության մենեջեր,

Էհսան Վասեղի, Մոնտաժի ռեժիսոր:

Հիշեցնենք, որ «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմը ներկայացված էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում, սակայն ծրագիրն ամբողջությամբ հանվեց, և դրանում  ընդգրկված ֆիլմերը չցուցադրվեցին փառատոնի շրջանակում:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ