«Ժամանակի ստվերները». Գագիկ Հարությունյանի լուսանկարչական ցուցահանդեսի բացում
25.08.2017
17:00
Օգոստոսի 25-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի` «Ժամանակի ստվերները» խորագրով առաջին հետահայաց ցուցահանդեսը:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության եւ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից ներկայացվող լայնածավալ ցուցահանդեսում ներկայացված էր Գագիկ Հարությունյանի` 1970-1995թթ.լուսանկարչական արվեստը:

Դեռևս 1970-ականների սկզբին` Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական եւ համամիութենական պարբերական մամուլում: Նա միակ խորհրդահայ լուսանկարիչն է, որը պատկերել է Աֆրիկան եւ յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային եւ այլ երկրների:

Այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանի հիմնային նպատակն էր ստեղծել Հայաստանի կերպարանափոխվող հասարակության իրապես վերլուծական դիմանկարը, որը նա հետեւողականորեն կառուցել է գործածելով հետազոտական պատկերաշարերի նորարական ձեւաչափը:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, արվեստաբան Սոնա Հարությունյանը ցուցահանդեսի բացմանը նվիրված մամլո ասուլիսին հայտարարեց, որ աշխատանքները մեկարկել են դեռևս 6 տարի առաջ, երբ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը առաջարկ ստացավ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի տնօրեն Վիգեն Գալստյանից կազմակերպելու արվեստագետի առաջին հետահայաց ցուցահանդեսը:

«Այդ առաջարկը մեր կողմից մեծ խանդավառությամբ ընդունվեց…Մենք այսօր ցուցահանդեսին ներկայացնում ենք Գագիկ Հարությունյանի 183  աշխատանք: Այս վեց տարիների ընթացքում «Լուսադարան» հիմնադրամի կողմից վերականգնվել է  արվեստագետի շուրջ 200 լուսանկար, որոնց գերակշիռ մասը այսօր ներկայացված է  ցուցահանդեսին և բոլորը հնարավորություն ունեն տեսնելու»,-ասաց Հարությունյանը:

1990-ականների վերջերին խորը հիասթափություն վերապրած արվեստագետը ոչնչացրել էր իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն, այսօր դրանք արդեն վերականգնված են:

Հայ արվեստասերների համար ցուցահանդեսը բաց է լինելու օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը: Ցուցահանդեսը ունի թեմատիկ կառուցվածք, այլ ոչ թե խրոնոլոգիական:

«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի տնօրեն, համադրող Վիգեն Գալստյանն ասում է, որ ցուցահանդեսը կառուցված է 5 բաժնից, որոնք արտացոլում են Գագիկ Հարությունյանի՝ լուսանկարիչ-արվեստագետի, հիմնական թեմատիկ հետաքրքվածությունները:

«Դրանք են երկիր, բնակիչներ, քաղաք, պատմություն և ժամանակ թեմաները, որոնց շուրջ ներկայացվել են Գագիկի՝ շուրջ 3 տասնամյակում ստեղծված լուսանկարները: Գագիկ Հարությունյանը լուսանկարչությանը չի վերաբերվել այն հարցադրումից, թե արդյո՞ք լուսանկարչութունը արվեստ է: Նրա համար դա հարց չէր, լուսանկարչությունը նրա համար մեծ և կարևորագույն արվեստի միջոց էր»,-ասաց Վիգեն Գալստյանը:

Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսում մեկտեղված լուսանկարները ընդգծում են Հարությունյանի տեսլականի զարգացումը` 1970-ականների Հայաստանի բանաստեղծական պատկերավորումներից մինչեւ բարդ փիլիսոփայական հարցադրումներով հագեցած նրա վերջին պատկերաշարքերը:

«Ժամանակի ստվերները» բազմանկյուն ցուցահանդեսը նորովի է բացահայտում Գագիկ Հարությունյանի լուսանկարչական ստեղծագործության լայնամասշտաբ համայնապատկերը եւ հաստատում դրա առանցքային կարեւորությունն արդի ու ժամանակակից հայ արվեստի պատմության համար:

Ցուցահանդեսի բացման արարողության օրակարգում ընդգրկված էր նաեւ Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակված երկլեզու պատկերագրքի շնորհանդեսը, որն ընդգրկում է Գագիկ Հարությունյանի ողջ ստեղծագործական ուղին պատկերող 183 աշխատանք, որոնց մեծ մասը ներկայացվում էր հանրությանն առաջին անգամ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագրի/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.amէլ. հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին»
20.09.2017
11:00
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե`Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ Անկախության տոնին «Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին» թեմայով:
«Ժողովրդավարության միջազգային օր. ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում»
15.09.2017
12:00
Սեպտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ` «Ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով:
Խավարում ցուցահանդեսի հարկադիր կասեցում. որոշման դրդապատճառների գնահատում ու քննարկում
14.09.2017
12:00
Սեպտեմբերի 14-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումը ««Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցման և որոշման դրդապատճառների շուրջ էր:
«Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները»
14.09.2017
11:00
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ են կտրուկ և համակարգային բարեփոխումներ: Այս կարծիքին են կրթության ոլորտի փորձագետները, որոնք սեպտեմբերի 14-ին մասնակցեցին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը` «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով:
«Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները»
13.09.2017
12:00
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը զեկույց էր հրապարակել Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրություն ներդնելու անհրաժեշտության ու այդ գործընթացին առնչվող խոչընդոտների վերաբերյալ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ