« Վերադառնալ ցանկին
Օգոստոսի 25-ին, ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում (հասցե՝ Աբովյան փ. 16) «Մեդիա կենտրոնը» կանցկացնի մամուլի ասուլիս` նվիրված խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի` «Ժամանակի ստվերները» խորագրով առաջին հետահայաց ցուցահանդեսին:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության եւ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից ներկայացվող լայնածավալ ցուցահանդեսը լույս կսփռի 20-րդ դարի վերջի խորհրդային լուսանկարչության անտեսված ժառանգության վրա եւ կներկայացնի Գագիկ Հարությունյանի` 1970-1995թթ.լուսանկարչական արվեստը:

Ասուլիսի բանախոսներն են՝

Սոնա Հարությունյան, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, արվեստաբան

Վիգեն Գալստյան, «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի տնօրեն, համադրող

Մամուլի ասուլիսին կհաջորդի ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա կլինի նաեւ Գագիկ Հարությունյանը:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ