Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ՀՀ-ի վրա անուղղակի, բայց լուրջ ազդեցություն կունենան. փորձագետներ
31.07.2017
11:00
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների փաթեթը Հայաստանի վրա կունենա աննուղակի ազդեցություն: Այն հիմնականում պայմանվորված կլինի ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի շահերի պաշտապնությանն ուղղված մեխանիզմենրի գործադրմամբ և ՌԴ տնտեսության տարբեր ոլորտում պրոտեկցիոնիստական միտումների ուժեղացմամբ:

Մի կողմից պատժամիջոցները կհանգեցնեն Ռուսաստանի տնտեսության էլ ավելի թուլացմանը, ինչ նշանակում է, որ Մոկսվան, որ հանիդսանում է ԵԱՏՄ-ի հիմնական հավանավորը, չի կարողանա մեծ փողեր հատկացնել այդ ծրագրի զարգացման համար: Մյուս կողմից Ռուսաստանը իր շուկան ու շահերը պաշտպանելու համար նոր խաղի կանոններ կսահմանի ԵԱՏՄ շրջանակներում:

«Ռուսաստանը ԵԱՏՄ-ի միջոցով խաղի կանոններ կմտցնի, որ պաշտպանի իր արտադրողին, իրեն: Երբ Ռուսաստանը վարորդական իրավունքների մասին օրենքում փոփոխություններ արեց, որ արգելեց հայկական վարորդական իրավունք ունեցողներին աշխատել, այդ կերպ Ռուսաստանն իր տեսանկյունից ճիշտ քայլ արեց՝ պաշտպանեց իր աշխատողին: Հիմա մեր վարորդների փոխարեն ռուսները կաշխատեն», - նշում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Մեդիա կենտրոնում» հուլիսի 31-ին Ստեպան Գրիգորյանը, Ph.D., Forbes, The National Interest և The American Thinker պարբերականների փորձագետ Արեգ Գալստյանը և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը մասնակցեցին «Ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ ընդդեմ Ռուսաստանի» թեմայով քննարկմանը: 

Թեպետ Թրամփը դեռ չի ստորագրել Ռուսաստանի դեմ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում ընդունած պատժամիջոցների փաթերթը, սակայն փորձագետները գտնում են, որ անգամ չնայած Եվրամիության դժգոհություններին, գործընթացն անշրջելի է և օրինագծի տակ նախագահի ստորագրության հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է: 

Ամերիկայի հարցերով փորձագետ Արեգ Գալսյրանի կարծիքով ԱՄՆ-ի էլիտաներում բավականին բարդ իրավիճակ է ստեղծված Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության խստացման հարցում: «Վերջին 20 տարում ԱՄՆ-ում չի եղել մի փաստաթուղթ, որը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում և Սենատում նման մեծ աջակցություն ունենա: Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի հիմնականում ներքաղաքական դրդապատճառ: Վեց ամիս է Թրամփը նախագահում է, սակայն նրա վարչակազմի շուրջ սենսացիաները տեղի չեն տալիս ՌԴ-ի հետ կապված, ինչը գցում է նրա վարկանիշը: Իսկ դա ընդհանրապես ձեռնտու չէ Թրամփին` 2018-ի ընտրությունների նախաշեմին: Թրամփը երաշխիք չունի, որ 2020-ին հաղթանակի կհասնի: Ուստի այս ամենը Հանրապետականներն իրենց անձնական շահերից ելնելով են նաև անում», - ասաց նա՝ հավելելով, որ Թրամփն այժմ գրեթե աջակցություն չունի Կոնգրեսում:

Գալստյանի խոսքով, Թրամփին միայն աջակցում է ավանդականների ֆրակցիան, այն էլ այն բանից հետո, երբ նա արգելեց տրանսգենդերներին ծառայել ԱՄՆ զինված ուժերում:

Ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը կարելի է բաժանել երկու մասի, որոնցից մեկով Հայաստանը կարող է շահած դուրս գալ: «ԱՄՆ-ն՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և Ռուսաստանի կիրառած հակաքայլերը, երկու կողմին էլ վնասում են: Բնականաբար դրանից ոչ ոք չի շահում, երբեմն անգամ Եվրոպան է հասկանում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժում է ինքը»,- ասաց Խաչատրյանը:
Մյուս կողմից ըստ տնտեսագետի, գյուղատնտեսության ոլորտում պատժամիջոցների արդյունքնում Ռուսաստանը սկսել է մտածել ինքնաբավության մասին.«Դա հնարավորություն էր նաև Հայաստանի համար, որ մեր արտահանման բլոկով ինչ-որ առումով շահեինք սանկցիաներից: Այսինքն, այդ սանկցիաները կարող ենք բաժանել երկու մասի, բլոկի, որից կարող ենք շահել, և բլոկ, որից մենք տուժելու ենք»:

Վիլեն Խաչատրյանը նշեց, որ Հայաստանը կտուժի տրանսֆերտների առումով, որն առանց այդ էլ անկման միտում ունի.«Բնականաբար տրանսֆերտների բլոկից տուժում ենք : Հայաստանը հանդիսանում է ՌԴ-ից տրանսֆերտներ ստացող երկիր և մենք նկատում ենք, որ վերջին երկու տարիներին 2 միլիարդից տրանսֆերտները հասել են 1,3 մլրդ-ի: Իսկ եթե տրանսֆերտների մակարդակը դրանից էլ իջնի, ապա դա արդեն լուրջ հարված է: Հաջորդ բլոկը նավթի գներն են, սակայն այստեղ ամեն ինչ միանշանակ չէ, հակասություններ կան», - ասաց նա:

Ինչ վերաբերում է երրորդ բլոկին, տնտեսագետի խոսքով, արտահանման տեսանկյունից Ռուսաստանը վերածվել է այն երկրին, որտեղ ուղղվում է ՀՀ-ից արտահանվող ապրանքի մոտ 22 տոկոսը: «Այստեղ, մեր խոշորագույն գործընկերներից մեկը ենթարկվում է պատժամիջոցների: Ներմուծման մասով ևս Հայաստանն ամենաշատ ապրանք ներմուծում է Ռուսաստանից, ընդ որում ոչ միայն ռուսական ապրանք: Սա ևս հարված է, դա ենթադրում է ապրանքների թանկացում է», - ասաց նա:

Անդադառնալով Ռուսաստանի հնարավոր պրոտեկցիոնիստական քայլերին՝ Վիլեն Խաչատրյանը խոսեց Հայաստանից Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների մասին, որոնք էլ իրենց հերթին կարող են տուժել պատժամիջոցներից: «Ցանկացած երկրում, երբ աշխատատեղերի կրճատումներ են լինում, առաջինը հարվածի տակ են ընկնում միգրանտները, իսկ եթե ՀՀ քաղաքացիները հետ վերադառնան, դա էլ իր բացասական ազդեցությունը կունենա», - ընդգծեց փորձագետը:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները»
27.07.2017
13:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները» թեմայով:
«Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում»
27.07.2017
11:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում» թեմայով:
«Մուրատ» ֆիլմի ցուցադրությունը Մեդիա կենտրոնում
26.07.2017
19:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մուրատ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
«Լրագրողների նկատմամբ բռնությունները Սարի թաղի դեպքերի ժամանակ. գնահատականներ մեկ տարի անց»
24.07.2017
12:00
Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները, ինչպես վկայում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, զուգորդվեցին ոստիկանության կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:
«Ադրբեջանին զենքի մատակարարումները հայ-ռուսական հարաբերությունների ամենակնճռոտ հարցն է»
22.07.2017
12:00
Ադրբեջանին ռուսաստանյան արտադրության սպառազինությունների մատակարարումները հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում ամենակնճռոտ հարցն է:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ