«Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալը»
19.07.2017
12:00
Հուլիսի 17-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական վկայականներն ընդունվեն Ռուսաստանում:

«Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել՝ ամրագրեք այն (ռուսերեն) որպես պաշտոնական եւ այդ պարագայում օրենքը մեխանիկորեն կտարածվի նաեւ Հայաստանի Հանրապետության վրա»,- մասնավորապես ասել է Վյաչեսլավ Վոլոդինը:

Ռուսերենին հետխորհրդային երկրներում, այդ թվում նաև Հայաստանում  պաշտոնական կարգավիճակ տալու Ռուասատանի նպատակները նորություն չեն, և ռուս պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ  հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով:

Ռուսաստանի պաշտոնական քաղաքականությունն ու Հայաստանի ոչ բավարար պաշտոնական հակադարձումը

Հուլիսի 19-ին «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալը» թեմայով քննարկման ընթացքում հրավիրված բանախոսները շատ կտրուկ արտահայտվեցին ռուսական կողմի առաջարկությունների հետ կապված՝ նշելով, որ առաջարկությունն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ քննարկումների օրակարգային թեմա դարձնել պետք չէ:

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը նշեց, որ ռուսական քաղաքականության արտաքին ուղենիշներից մեկը միշտ էլ եղել է մասնավորապես ԱՊՀ անդամ երկրներում ռուսաց լեզվի համար պաշտոնական կարգավիճակ ստանալը, որը տեղավորվում է «ռուսական աշխարհ» կոչվող գաղափարախոսության շրջանակներում: Վերջինս տեղեկացրեց, որ դեռ 2007թ.-ին ամենաբարձր մակարդակով նման հարցադրում պահանջ եղել է Հայաստանի իշխանություններին:

«2010թ. «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման ժամանակ մի փակ հանդիպման ընթացքում հայ պաշտոնյաներից մեկն է դա մեզ ասել, որի անունը ես չեմ կարող տալ, քանի որ փակ հանդիպում է եղել: Հայաստանի իշխանությունները այդ ժամանակ կտրուկ հակադարձել են ռուսներին: Սակայն պարբերաբար նման փորձեր արվում են: Հիմա նույն պրոցեսն է, զոնդաժի միջոցով փորձում են հասկանալ, թե տվյալ պետության հասարակությունը ինչպես է արձագանքում»: 

Բանախոսը հավելեց, որ այս պարագայում այդքան էլ կարևոր չէ իշխանությունը, շեշտը հասարակության վրա են դնում և նշեց, որ հասարակության կողմեց շատ կտրուկ հակադարձում է եղել ու կլինի:

«Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանը, արձագանքելով հարցին, թե արդյո՞ք հայ հասարակության մի ստվար մասի մոտ տիրող ռուսամետ տրամադրությունները կարող են Ռուսաստանի կողմից լեզվի հարցում հավելյալ ճնշման միջոց հանդիսանալ, նշեց, որ լեզվի խնդիրը բացառիկ թեմա է, և արտաքին քաղաքական կողմնորոշումը հազիվ թե մեծ ազդեցություն ունենա:

«Ես չեմ կարծում, որ բոլոր այն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով, ասենք արևմտամետ են կամ ռուսամետ են և դրանով հակառակվում են մեր լեզվին, հայոց պետականությանը: Ես կարծում եմ, որ լեզվի նկատմամբ վերբերմունքը մեր հասարակության ֆունդամենտալ արժեքներից է, որը միավորում է անկախ համոզմունքներից, սոցալ-քաղաքական կողմնորոշումներից»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ ճնշող մեծամասնության համար հայերենի կարգավիճակը փոփոխելը անընդունելի է:

Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ նույնիսկ ԽՍՀՄ կազմում 1970-ական թվականներից Հայաստանում մեկ պետական լեզու է եղել՝ հայերենը:

Բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն իր հերթին նշեց, որ իրեն չի հետաքրքրում Ռուսաստանի պաշտոնական քաղաքականությունը, նույնիսկ դա բնական համարեց, քանի որ իրենք փորձում են առաջ տանել իրենց շահերը: Սակայն նա զարմացած է հայ պաշտոնյաների արձագանքների առումով:

«Երբ ես ծանոթացա հայ պաշտոնյաների արձագանքներին, պարզապես զարմացա: Զարմացած եմ այն հանգամանքից, որ այդպիսի անատամ արձագանքը՝ «օրակարգում կա, օրակարգում չկա...» և սրանով բավարարված ասում են հակահարված տվեցինք» : Ես՝ որպես քաղաքացի, երբ լսում եմ որևէ պաշտոնիայի այսպիսի մի արտահայտություն, ինձ մոտ ակամա կասկած է առաջանում, թե արդյո՞ք սա հասարակության աչքին հերթական անգամ թոզ փչելու փորձ չէ»,- նշեց Սամվել Կարաբեկյանը:

Վերջինս, խոսելով հասարակության արձագանքից, կարծիք հայտնեց, որ մեր հասարակությունը, ցավոք սրտի, բավականին կրավորական է այդ կարգի նուրբ և զգայուն հարցերի նկատմամբ, որի պատճառը բանախոսն համարում է պետական որոշումների վրա հանրության ազդեցության գրեթե բացակայությունը. «Կարևորն այն է, որ մեր հասարակության բացարձակ մեծամասնությունը օտարված է, թեկուզ նման հարցի շուրջ այս կամ այն լեգալ մեխանիզմով իր կարծիքն արտահայտելուց»:

Լեզուն պաշտպանելու պետական ոչ բավարար քաղաքականություն:

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը կարծիք է հայտնում, որ լեզուն նման ոտնձգություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է պետական հստակ քաղաքականություն, որը, սակայն, բացակայում է:

«Պետք է խրախուսել հայերեն բովանդակության ստեղծումը, պախարակել լատինատառով, կիրիլիցայով և նմանատիպ գործիքներով հայերենով արտահայտվելը»,- նշեց բանախոսը:

Վերջինս դրական միտում համարեց այն, որ այժմ մեծանում է մի սերունդ, որը գերազանց հայերեն է խոսում, որի պատճառն այն է, որ նրանք բոլոր առարկաներն անցնում են ու բովանդակությունը ստանում են հայերենով:

«Բայց սա բավարար չէ: Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարաշրջանում մենք ունենք հայերենով շատ քիչ բովանդակություն: 21-րդ դարում էլեկտրոնային բովանդակությանը պետք է լուրջ ուշադրություն դարձնել»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Արմեն Հովհաննիսյանը նկատեց, որ գործող իշխանությունները խնդիր ունեն հասկանալու, թե ինչ է նշանակում սահմանադրականություն և այդ շրջանակներում՝ պետական լեզու:

«Եթե պետությունը սահմանադրությամբ որևէ լեզու ճանաչում է պետական, դա միայն այն չէ, որ խորհրդարանում ելույթ են ունենում հայերեն: Դա նաև շատ լուրջ պարտավորություններ են պետության վրա այդ լեզվի պահպանման և զարգացման ուղղությամբ»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե իշխանությունները միշտ պատճառաբանում են, որ ռեսուրսները սուղ են հայերենը հավուր պատշաճի զարգացնելու համար, բանախոսը հակադարձեց. «Կրթության նախարարության մի թանկարժեք մեքենայի գումարը բավական է աշխարհի լավագույն դասագիրքը՝ որևէ ոլորտի, ամբողջությամբ հեղինակային իրավունքով թարգմանելու համար: 30-40 հազար դոլարի մասին է խոսքը՝ մեկ մեքենայի գին»:

Սամվել Կարաբեկյանը կարծիք հայտնեց, որ հայագիտությունը ողբալի վիճակում է գտնվում.

«Դա նրանից է, որ մեր հայագիտությունը արդիականացված չէ, նա մնացել է շատ փոքրիկ շրջանակում, և ինքն իր մեջ եփվում է»:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ: 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ» թեմայով:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Այս օրվան նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը` «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ