«Երազողները» ֆիլմի ցուցադրություն-քննարկում Մեդիա կենտրոնում
19.07.2017
17:00
Հուլիսի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երազողները» ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց քննարկում:

Հուլիսի 9-ին համացանցում տարածվեց ֆիլմը, որը գրեթե 50 տարի կորած էր համարվում: «Երազողներ» ռոք-խմբի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է Հայկական հեռուստատեսության «Երեւան» կինոմիավորման կողմից 1969 թվականին:

Պոլիտեխնիկի ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը, ում այնուհետև փոխարինեց Արմեն Զաքարյանը, Beatles-ից ոգեշնչված՝ 1965-ին ձևավորեցին սեփական թիմ և մեկ տարի անց հանդես եկան առաջին համերգով։

Ֆիլմը նկարահանել է խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ Անատոլի Մոկացյանը։

Քննարկման բանախոսներն էին՝

Զավեն Սարգսյան, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, «Երազողներ» ռոք-խմբի անդամ,

Երվանդ Երզնկյան, Կոմպոզիտոր, դիրիժոր, «Երազողներ» ռոք-խմբի անդամ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ