« Վերադառնալ ցանկին

Հուլիսի 26-ին, ժամը 19:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա «Մուրատ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Սա Ֆիլմ-ճամփորդություն է դեպի Մուրատի ինքնության բաց և փակ էջերը, հայ երիտասարդի ինքնության որոնումը ժամանակակից Ստամբուլի անկյուններում: Ինչպե՞ս են փոխազդում մարդն ու հասարակությունը, հիշողությունն ու ներկան, ազգայինն ու համամարդկայինը: Քաղաքը՝ որպես մշակութային խառնարան, մշտապես սնում է Մուրատի կյանքը, իսկ նրա առօրյան երանգավորում են մարդիկ՝ նույնքան բազմազան, որքան քաղաքը:

Թուրքական սուրճն ու թեյը, ձուկն ու ռաքըն, քաղաքի եռուզեռն ու շոգենավի խաղաղ ընթացքը... Ստամբուլը Մուրատի համար ո՛չ պարզապես բնակության վայր է և ո՛չ կացարան, այլ՝ հայրենիք:

«Մուրատ»-ը այս տարի ներկայացվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային ծրագրում:

Ցուցադրությունից հետո Մեդիա կենտրոնում կլինի քննարկում ֆիլմի հեղինակների՝ Սոնա Քոչարյանի և Մարինե Քոչարյանի հետ:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ