« Վերադառնալ ցանկին

Հուլիսի 19-ին, ժամը 17:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա «Երազողները» ֆիլմի ցուցադրությունը, որին կհաջորդի քննարկում:

Հուլիսի 9-ին համացանցում տարածվեց ֆիլմը, որը գրեթե 50 տարի կորած էր համարվում: «Երազողներ» ռոք-խմբի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է Հայկական հեռուստատեսության «Երեւան» կինոմիավորման կողմից 1969 թվականին:

Պոլիտեխնիկի ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը, ում այնուհետև փոխարինեց Արմեն Զաքարյանը, Beatles-ից ոգեշնչված՝ 1965-ին ձևավորեցին սեփական թիմ և մեկ տարի անց հանդես եկան առաջին համերգով։

Ֆիլմը նկարահանել է խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ Անատոլի Մոկացյանը։

Քննարկման բանախոսներն են՝

Զավեն Սարգսյան, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, «Երազողներ» ռոք-խմբի անդամ,

Երվանդ Երզնկյան, Կոմպոզիտոր, դիրիժոր, «Երազողներ» ռոք-խմբի անդամ:

Մուտքն ազատ է:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ