« Վերադառնալ ցանկին

Հուլիսի 18-ին, ժամը 09:45-ին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում (հասցե՝ ք.Երևան, փող. Իտալիայի 1) տեղի կունենա հանրային քննարկում «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց գնահատականները կտան Հայաստանում քրեական արդարադատություն իրականացման, իրավունքի սահմանափակման, ամբաստանյալների նկատմամբ բռնությունների, փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու, դատարանների և դատավորների անկախության վերաբերյալ:

«Մեդիա կենտրոնը» կապահովի քննարկման առցանց ուղիղ հեռարձակումը:

09:45 – 10:00  Մասնակիցների գրանցում

Սուրճի հյուրասիրություն

10:00 – 10:10

Բացման խոսք

Դավիթ Ամիրյան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, ծրագրերի գծով փոխտնօրեն 

10:10 – 10:30  Փաստաբանների դեմ համակարգված գրոհը

Հայկ Ալումյան, փաստաբան, ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խումբ

10:30 – 10:50

Համակարգված անմարդկային վերաբերմունքը և ոտնձգությունները ամբաստանյալների նկատմամբ

Ինեսսա Պետրոսյան,փաստաբան

10:50 – 11:10

Դատական իշխանության և իրավապահ մարմինների վերաբերմունքը 2017թ. հունիսի 28-իբռնությունների վերաբերյալ

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խումբ

11:10 – 11:30  Քաղաքական բանտարկյալները. ընտրովի արդարադատություն

Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, ԲՀՀ-ՀայաստանիԱրդարադատության խումբ

11:30 – 11:50  Ամբաստանյալների և նրանց պաշտպանների իրավունքների խախտումները, դրանց պատճառները և առկա միտումները Սասնա Ծռերի և Ժիրայր Սէֆիլյանի ու մյուսների դատավարություններիընթացքում

Մուշեղ Շուշանյան, փաստաբան

11:50 – 12:50  Քննարկում, հարց ու պատասխան

 

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ