«Լսիր ինձ» ֆիլմի ցուցադրությունը Մեդիա կենտրոնում
13.07.2017
19:00
Հուլիսի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ «Լսիր ինձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Կինոռեժիսոր Գագիկ Ղազարէի «Լսիր ինձ» ֆիլմում ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչներ պատմում են իրենց մանկության, ինքնության, ինքնաճանաչման և ընտանիքի հետ հարաբերությունների մասին: Իրենց ձայնը լսելի դարձնելով հանրությանը՝  ֆիլմի իրական հերոսները փորձում են կոտրել հասարակության մեջ առկա կարծատիպերը ԼԳԲՏ անձանց մասին:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում:

Քննարկման բանախոսներն էին՝

Գագիկ Ղազարէ, «Լսիր ինձ» ֆիլմի ռեժիսոր

Հովհաննես Իշխանյան, «Փինք Արմենիա» ՀԿ-ի անդամ, «Լսիր ինձ» ֆիլմի սցենարիստ

Ռուբեն Բաբայան, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Հիշեցնենք, որ «Լսիր ինձ» ֆիլմը ներկայացված էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» ծրագրում, սակայն փառատոնի շրջանակում վերոնշյալ ծրագրի ֆիլմերը չեն ցուցադրվելու ոչ մի կինոթատրոնում:

Դիտեք ֆիլմի ցուցադրության բացումն այստեղ, իսկ քննարկումը հասանելի է այս հղումով:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ»
23.10.2017
12:00
Հոկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ» թեմայով:
«Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ»
20.10.2017
15:00
Հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ» թեմայով:
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ