Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
13.07.2017
06:42
Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում հյուրընկալվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի ազգային տոնի խորհրդին, ինչպես նաև հայ -ֆրանսիական տնտեսական հարբերություններին և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին:

Ֆրանսիայի ազգային տոնի պատմական խորհուրդը

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, մանրամասն ներկայացնելով, թե ավանդաբար ինչպիսի տոնակատարություններ են տեղի ունենում Ֆրանսիայի  ազգային տոնի կապակցությամբ, միաժամանակ պատմական ակնարկ կատարեց տոնի խորհրդի առումով:

Դեսպանի մեկնաբանությամբ հուլիսի 14-ը Ֆրանսիայի ազգային տոնի օր ընտրելը բացառապես պայմանավորված չէ 1789թ. հուլիսի 14-ին Բաստիլ ամրոցի գրավման հետ:  

«Ազգային տոնը իր մեջ մարմնավորում է երկու հիմնական հասկացություն՝ Բաստիլի գրավումը, որը խորհրդանշում է  միապետական կարգերի տապալումը և 1790 թ.հուլիսի 14-ին համադաշնության հիմնադրումը, որն իր հերթին խորհրդանշում է մեկ գաղափարի ու ծրագրի շուրջ միավորված Ֆրանսիա», -ասում է դեսպանը: 

Մակրոնի հաղթանակը միասնական Եվրոպայիհաղթանակն էր:

Դեսպան Շարպանտիեն Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու իրողությունը պայմանավորում  է նաև Մակրոնի ընդգծված եվրոպամետ դիրքորոշմամբ:

«Պարոն Մակրոնի եվրոպամետ ելույթում, որը վճռորոշ դերակատարություն ունեցավ նրա հաղթանակի մեջ, միաժամանակ նշված էին այն խնդիրները, որոնց հետ այսօր առճակատվում է Եվրամիությունը»,- ասում է դեսպանը՝ միաժամանակ նշելով, որ այդպիսի խնդիրներից է կառավարող բարձր օղակների և սովորական քաղաքացիների միջև առաջացած անջրպետը:

Դեսպանը գտնում է, որ այս և մի շարք այլ համաեվրոպական մարտահրավերներ հաղթահարելու և եվրոպացիների սպասումներն արդարացնելու համար, պետք է ամեն ինչ անել՝ չմոռանալով ընդգծել, որ համաեվրոպական խնդիրները պետք է հաղթահարվեն Գերմանիայի հետ համատեղ:

Դեսպանը գտնում է, որ պետք է այնպիսի Եվրոպա կերտել, որ ղեկավարողների ու ղեկավարվողների միջև անջրպետ չլինի, որտեղ կառավարողները շատ մոտ են կանգնած կառավարվողներին:

Հայաստան-Ֆրանսիա. տնտեսականը զիջում է քաղաքականին:

Հայաստանում ֆրանսիայի դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր կողմից ավելի վաղ հնչեցված այն կարծիքը, որ չնայած  բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունները, հատկապես առևտրաշրջանառությունը հեռու է գոհացնող լինելուց:

Իսկ ահա Հայաստանում ֆրանսիական ներդրումների առումով դեսպանն իրավիճակը  բարվոք է համարում:

Ֆրանսիական խոշոր ընկերությունները սկսել են հետաքրքրվել Հայաստանով:

Թվարկվեցին մի շարք ֆրանսիական խոշոր բրենդային ընկերություններ, որոնք հաջողությամբ գործունեություն են ծավալում Հայաստանում: Այս առումով դեսպանը նույնիսկ դրական դինամիկա է նկատում:

«Ֆրանսիական ընկերություններին մինչ այս պահը այդքան չէր հետաքրքրում հայկական շուկան, բայց փոփոխություններ նկատվում են, դրանք լինելու են»,- նկատեց դեսպանը:

Դեսպանի կարծիքով Հայաստանի նկատմամբ տնտեսական հետաքրքրությունների աճը պայմանավորված է իրանական  և ԵԱՏՄ ընդհանուր շուկա մուտք գործելու լավ հնարավորություններով և այդ հետաքրքրությունների գործնական արտահայտության կոնկրետ օրինակներ ներկայացրեց:

«Ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկը» Տաշիր ընկերության հետ համատեղ բացեց հետազոտական լաբորատորիա, որը հետագայում միտում ունի ընդլայնվելու: Սա էներգետիկայի ոլորտում, իսկ առողջապահական ոլորտում ֆրանսիական երկու դեղագործական ընկերություններ՝ «Սանոֆին» և «Սերվիեն», արդեն հաստատվել են Հայաստանում»,-ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Դեսպան Շարպանտիեն համոզված է, որ Ֆրանսիայից ու եվրոպայից նոր ներդրողների համար կարևոր ցուցիչ է Հայաստանում արդեն իսկ գործունեություն ծավալած ընկերությունների արձագանքը և նրանց կարծիքը առ այն, թե ինչքան հարմարավետ են իրենք զգում Հայաստանում: 

Արցախ. կանոնավոր բանակցություններ և բարձր մակարդակի հանդիպումներ  

Օրեր առաջ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կոնտեքստում անդրադառնալով Արցախայան հակամարտության բանակցային գործընթացին՝ դեսպան Շարպանտիեն նշեց, որ Ֆրանսիան  Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ և հնարավորինս կանոնավոր բանակցային գործընթացի կողմնակից է:

«Պետք չէ միայն սահմանափակվել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումներով: Այս հանդիպումից թվում է, թե կարող է դրական առաջընթաց ապահովել՝ ենթադրելով ապագայում ավելի բարձր մակարդակի՝ երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումը: Հիմա պարզապես պետք է ակտիվորեն աշխատել այն ուղղությամբ, որ այս  հանդիպմանը հաջորդեն  այլ հանդիպումներ»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ: 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ»
23.10.2017
12:00
Հոկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ» թեմայով:
«Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ»
20.10.2017
15:00
Հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ» թեմայով:
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ