« Վերադառնալ ցանկին

Հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ «Լսիր ինձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Կինոռեժիսոր Գագիկ Ղազարէի «Լսիր ինձ» ֆիլմում ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչներ պատմում են իրենց մանկության, ինքնության, ինքնաճանաչման և ընտանիքի հետ հարաբերությունների մասին: Իրենց ձայնը լսելի դարձնելով հանրությանը՝  ֆիլմի իրական հերոսները փորձում են կոտրել հասարակության մեջ առկա կարծատիպերը ԼԳԲՏ անձանց մասին:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում:

Քննարկման բանախոսներն են՝

Գագիկ Ղազարէ, «Լսիր ինձ» ֆիլմի ռեժիսոր

Հովհաննես Իշխանյան, «Փինք Արմենիա» ՀԿ-ի անդամ, «Լսիր ինձ» ֆիլմի սցենարիստ

Ռուբեն Բաբայան, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Հիշեցնենք, որ «Լսիր ինձ» ֆիլմը ներկայացված էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» ծրագրում, սակայն փառատոնի շրջանակում վերոնշյալ ծրագրի ֆիլմերը չեն ցուցադրվելու ոչ մի կինոթատրոնում:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ