Հունիսի 21-ին ժամը 14:00-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 30, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում «Պատերազմը զսպելու փո՞րձ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության շեշտադրումները» թեմայով:
Բանախոսներն են.
Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ
Կարեն Վրթանեսյան, «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ
Դավիթ Բաբայան, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ (կմիանա տեսազանգի միջոցով Ստեփանակերտից)
Արթուր Մարտիրոսյան, բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու (կմիանա տեսազանգի միջոցով ԱՄՆ-ից):