«Չլուծված խնդիրնե՞ր, թե՞ բարեփոխումներ Գյումրիում. գնահատականներ ՏԻՄ-ի աշխատանքին»
16.06.2017
12:00
Հունիսի 16-ին, «Մեդիա կենտրոնը» Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համատեղ քննարկում անցկացրեց Գյումրիում՝ «Չլուծված խնդիրնե՞ր, թե՞ բարեփոխումներ Գյումրիում. գնահատականներ ՏԻՄ-ի աշխատանքին» թեմայով:

Քննարկման բանախոսներնեն էին Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը, Գյումրու ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Աստոյանը, Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը,  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Համբարձումյանը, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետի տեղակալ Արթուր Գրիգորյանը և ՀՀ Շիրակի մարզպետարանի ԶԾ և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մարտիրոսյանը:

Քննարկման սկզբում ՀՀ Շիրակի մարզպետարանի ԶԾ և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մարտիրոսյանը անդրադառնալով ընդհանուր Շիրակի մարզի զարգացման ծրագրերին, նշեց, որ  գոյություն ունի ՀՀ Շիրակի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարություն, որի մեջ ներառված է նաև Գյումրին:

«Ռազմավարության մշակման ընթացքում բացահայտվում են ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորությունները, դրանք ամբողջական ներկայացված են և դրանց հիման վրա կազմվելու են գերակա խնդիրներն ու նպատակները»,- նշեց բանախոսը՝ հավելելով. «Վիճակագրության և ուսումնասիրության հիման վրա մշակվում է այն տեսլականը, թե 2025 թվականին մարզը զարգացվածության ինչ աստիճան ունի»,-ասաց Մարտիրոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Աստոյանը անդրադառնալով Գյումրու զրագացման խնդիրներին, նշեց, որ Գյումրի քաղաքի պոտենցիալը ամբողջովին չի օգտագործվում:

«Գյումրին ԽՍՀՄ-ի ժամանակ խոշոր արդյունաբերական կենտրոն էր, հատկապես զարգացած էր թեթև արդյունաբերության ճյուղը: Միաժամանակ Գյումրին համարվել ու համարվում է արհեստների ու արվեստների քաղաք: Մեր խնդիրն է եղած պոտենցիալը ամբողջովին օգտագործել: Գյումրու զարգացման երաշխավորը գյումրեցին է»,-ասաց Աստոյանը:

Նա Գյումրի քաղաքի թիվ մեկ խնդիր համարում է աշխատատեղերի բացակայությունը: Վերջինիս գնահատականի հետ համաձայնվեցին բոլոր բանախոսները, այդ թվում նաև ՀՀ Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետի տեղակալ Արթուր Գրիգորյանը իր հերթին անդրադառնալով քաղաքի զարգացման հիմնախնդիրներին, նշեց, որ համայնքային բյուջեն տեղաբաշխված է այնպես, որ լուծվեն առաջնահերթություն համարվող համայնքային խնդիրները, իսկ զարգացման խնդիր լուծելու համար անհարժեշտ է կառավարության աջակցությունը:

Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը համաձայնվելով վերոհիշյալ կարծիքի հետ, նկատեց, որ մոտ 6 մլն ԱՄՆ դոլար կազմող համայնքային բյուջեյով նույնիսկ քաղաքի փողոցներն ամբողջովին բարեկարգել հնարավոր չէ: Ավագանու անդամի կարծիքով Հայաստանի համայնքները շատ թույլ ֆինանսական հնարավորություններ են:

«Հայաստանի բոլոր համայնքների մասնաբաժինը երկրի համախառն բյուջեյում կազմում է ընդամենը 9,5-10%, որից մոտ 6,5%-ը բաժին է ընկնում միայն մայրաքաղաք Երևանին, իսկ 3,5%-ը մնացած բոլոր համայնքներին: Նման ցուցանիշը խոսում է շատ թույլ համայնքներ ունենալու մասին: Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում այդ համայնքների մասնաբաժինը համախառն բյուջեյում 20 տոկոսից ավել է»,-նշեց Բարսեղյանը:

Վերջինս նաև նկատեց, որ պետությունը  խտրականություն է սահմանել Երևանի և մյուս համայնքների միջև, և օրինակ է բերեց մեկ շնչին բաժին ընկնող բյուջեյի ծավալը, ըստ որի Երևանում տարեկան մեկ շնչին 80 հազար, իսկ Գյումրիում 25-30 հազար դրամ է բաժին ընկնում:

«Այսօր այնպես է, որ գյումրեցուն ձեռնտու է ապրել Երևանում, ոչ թե Գյումրիում: Ինչո՞ւ, երբ վարչապետը Երևանի քաղաքապետ էր, ավագանու որոշմամբ մայրաքաղաքի մանկապարտեզներն անվճար դարձրեցին, մինչդեռ մարզերի բոլոր քաղաքներում նման բան չկա: Գյումրիում երեխաների 30-40 տոկոսը մանկապարտեզ չի գնում, քանի որ ծնողներն անվճարունակ են»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Ավագանու անդամը կասկածում է, որ Գյումրու քաղաքապետը և ավագանու մեծամասնությունը բավարար կամք ու նպատակ ունեն ներկայացված խնդիրները լուծելու:

Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը համոզված է, որ ժողովրդավարական սկզբունքներով ավագանի  ընտրելու  դեպքում կարելի է խնդիրները վեր հանել ու լուծումներ պահանջել:

Նա ներկայացրեց, թե իր պատկերացմամբ ինչպիսին պետք է լինի ավագանու անդամը.«Եթե դու իսկապես ունես նորմալ պոտենցիալով ավագանի, ավագանի, որը ընտրվում է ուրիշ սկզբունքով, քան անձնական հավատարմության, կամակատարության, լռության և բոլոր հարցերին կողմ քվեարկելու սկզբունքով: Այնտեղ ամեն մեկը պետք է լինի քննադատական կարծիքով, իր մոտեցումները ներկայացնող, օրակարգում իր հացերը դնելով»:

«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության անդամ Արթուր Համբարձումյանը չլուծվող խնդիրների հիմնական պատճառ համարեց իշխանության լեգիտիմության հարցը: Նրա կարծիքով միայն լեգիտիմ իշխանությունը կարող է խնդիրներին լուծումներ տալ: Վերջինս նաև առաջ է քաշում ՏԻՄ-ի անկախության խնդիրը՝ կարծիք հայտնելով, որ նույնիսկ ՏԻՄ-երն իրենք չեն գիտակցում, որ անկախ մարմիններ են ու վերադաս չունեն:

«Չի հասկացվում ու չի ընկալվում, որ ՏԻՄ-ը անկախ մարմին է: Ինձ համար էական չէ, թե ՏԻՄ-ը ղեկավարում է իշխանական ներկայացուցիչը, թե՝ ընդդիմության: Երկու դեպքում էլ, եթե ՏԻՄ մարմինը չի կարողանում անկախ գործել, սա մեծագույն խնդիր է արդեն»,-ասաց ՔՊ ներկայացուցիչը:

Հակադարձելով «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ներկայացուցչին, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը, նշեց, որ մարզպետարանը ոչ թե սահմանափակում է ՏԻՄ-երի անկախությունը, այլ աջակցություն է ցուցաբերում նրանց:

«Օրինակ, Շիրակի մարզպետարանը շատ ակտիվ համագործակցում է ՏԻՄ-երի հետ, ցուցաբերում է մեթոդական աջակցություն՝ սկսած  համայնքապետարանում աշխատակզմի, համայնքային ծառայության մասով, կադրային հարցերի վարմամբ, վերջացրած ՏԻՄ-երի լիազրությունների իրականացման օժանադակությամբ»,-հավելեց Գրիգորյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ