« Վերադառնալ ցանկին

Հունիսի 13-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնը»  Գորիսի Մամուլի ակումբի հետ համատեղ կանցկացնի քննարկում Գորիս քաղաքում (հասցե՝  Անկախության 2 փողոց) «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Գորիսում. ներառական կրթություն, աշխատանք, հարմարություններ» թեմայով:

 Քննարկման բանախոսներն են`

Մարիաննա Աբգարյան, Գորիսի համայնքապետարանի գլխավոր մասնագետ, սոցիալական բաժնի համակարգող 

Արմենուհի Դավթյան, Սյունիքի մարզպետարանի Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ

Գարեգին Փարսյան, Գորիս քաղաքի գլխավոր ճարտարապետ

Հերմինե Շալունց,  Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնի տնօրեն

Էլմիրա Բալասանյան,  «Բարի երթ» ՀԿ-ի նախագահ

Նաիրա Մկրտչյան, Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ  

Հեղինե Արզումանյան, Գորիսի թիվ  3 դպրոցի հատուկ մանկավարժ

Արմինե Հովակիմյան, Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի խորհրդի նախագահ  

Ժասմեն Խաչատրյան, Գորիսի թիվ 2 նախակրթարանի տնօրեն, «Նոր սերունդ» ՀԿ-ի նախագահ:

Քննարկումն ուղիղ հեռարձակվելու է «Մեդիա կենտրոնի» Facebook-յան էջով: