« Վերադառնալ ցանկին
Հունիսի 15-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացնի մամլո ասուլիս՝ նվիրված շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «Թուղթ – Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» խորագրով անհատական ցուցահանդեսի բացմանը:

Բանախոսներն են`

Թերեզե Վեբեր, շվեյցարացի արվեստագետ

Դոկտոր Քրիստոֆ Բաումեր, մշակութաբան, փիլիսոփայության դոկտոր

Սոնա Հարությունյան, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ

Արման Ծատուրյան, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Միխայել Վինանդ, հրատարակիչ

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ժամը 14:00-ին:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ներկայացնում է շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «ԹուղթՁեռք և Ոգի. պատումներ արվեստում» լայնածավալ անհատական ցուցահանդեսը Երևանում:

Թերեզե Վեբերը ժամանակակից շվեյցարական արվեստի ականավոր ներկայացուցիչներից է և թղթարվեստի (Paper Art) նշանավոր վարպետ: Ավելի քան 50 աշխատանք ընդգրկող այս համապարփակ ցուցադրությունը ներկայացնում է Թերեզե Վեբերի ստեղծագործունեության վերջին 20 տարիների համալիր համայնապատկերը՝ առաջարկելով դիտողին ծանոթանալ արվեստագետի գեղարվեստական և տեխնիկական մոտեցումների տարաբնույթ փոխակերպումներին:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ