«Բարձր է արդյո՞ք Արցախում պատերազմի վերսկսման հավանականությունը»
05.06.2017
12:00
Հունիսի 5-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Բարձր է արդյո՞ք Արցախում պատերազմի վերսկսման հավանականությունը» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և տեսազանգի միջոցով քննարկմանը միացած Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

Օրերս աևմտյան հեղնակավոր վերլուծական կենտրոններից Միջազգայի ճգնաժամային խումբը (ICG) հրապարակել էր 40 էջանոց զեկույց «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվել» վերնագրով: Զեկույցում Միջազգայի ճգնաժամային խմբի փորձագետները կանխատեսում են, որ շատ մեծ հավանականություն կա Արցախում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկման:

«2016-ի ապրիլին ծագած բռնություններից մեկ տարի անց կարելի է արձանագրել` 1994 թվականին հրադադարի կնքումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը», - մասնավորապես ասված է վերոհիշյալ զեկույցում:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համակարծիք է առ այն, որ Արցախում ցանկացած պահի կարող է պատերազմ պայթել, սակայն ներկայացված զեկույցում ադրբեջանական լոբբիստական աշխատանքի հետքեր է տեսնում: Նրա կարծիքով ոչ թե զեկույցի բովանդակությունն է հետաքրքիր, այլ եզրակացությունը, որտեղ և քաղաքագետը խնդիրներ է տեսնում:

«Օրինակ ՝զեկույցում հստակ գրված է, թե ներքին տեղահանվածները պետք է վերադարձվեն, մինչդեռ չեն ասում փախստականների  ու ներքին տեղահանվածների մասին, ինչպես ձևակերպված է կարգավորման փաստաթղթում և օգտագործվում է ադրբեջանական կողմի տեսակետը: Նրբությունն այստեղ նրանում է, որ երբ մենք խոսում ենք փախստականների մասին՝ դա պետությունից պետություն տեղաշարժվող մարդն է, իսկ ներքին տեղահանվածների հիշատակումը նշանակում է, որ Ղարաբաղ պետք է վերադարձվեն ադրբեջանցիները, ովքեր մինչև կոնֆլիկտը ապրում էին Ղարաբաղում: Այսինքն Ղարաբաղը դիտարկվում է Ադրբեջանի տարածք»,- ասում է Գրիգորյանը:

Իր հերթին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կիսելով Ստեփան Գրիգորյանը մոտեցումները, հավելեց. «Երբ նման զեկույց հրապարակվում է, առաջին հերթին պետք է տեսնել, թե ում է այն ձեռնտու: Այս պահին մեզ ձեռնտու չէ, ձեռնտու է մեր հակառակորդին: Ինչո՞ւ հենց հիմա եղավ: Խնդիրը հետևյալն է՝ Ադրբեջանը վերջին շրջանում թուրքերի հետ անցել է ճակատային համակարգված գործողությունների՝ սահմանին ռազմական, քաղաքական, դիվանագիտական և քարոզչական ուժեղ աշխատանք է տանում: Բայց այդ  Ադրբեջանը պատերազմի վտանգի մասին քարոզչություն օգտագործելով փորձում է թաքցնել կամ լուծել քաղաքական և տնտեսական լարվածության հետևանքով առաջացած խնդիրները երկրի ներսում»,- նշում է Նավասարդյանը:

Նա հավելում է, որ մյուս կողմից նման զեկույցի հրապարակումը նպատակաուղղված է Հայաստանում ստեղծել լարված իրավիճակ հոգեբանական առումով, անգամ «փսիխոզի» հասցնել:

«Ես ռազմական գործի մասնագետ չեմ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ լայնամասշտաբ պատերազմ այսօր չի լինի, այլ բան, որ կարող է լինի պատահական էսկալացիա, բայց Ադրբեջանի կողմից ծրագրավորված հարձակում Հայաստանի վրա, ես բացառում եմ»,- եզրափակեց բանախոսը:

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը համաձայն չէ վերևում հնչեցված կարծքիների հետ և գնտում է, որ Միջազգայի ճգնաժամային խմբի կողմից ներկայացված զեկույցը բավականին հավասարակշռված և օբեյկտիվ է:

«Զեկույցը նույնիսկ չափից ավելի բալանսավորված է: Օրինակ՝ նույն ճգնաժամային խումբն իր զեկույցում օկուպացված տարածքներ եզրույթը օգտագործել է չակերտների մեջ: Նաև նշել են, որ չնայած Ադրբեջանը համարում է դրանք օկուպացված տարածքներ, բայց նաև նշել են, որ հայկական կողմը ևս ունի սեփական կարծիք և բերել են Շահումյանի օրինակը, նշելով որ հայկական կողմը այն համարում է օկուպացված տարածք: Դրական եմ համարում նաև այն, որ իրականությանը մոտ ներկայացվել են այն մոտեցումները, որոնք գոյություն ունեն հիմա ՀՀ-ում և Արցախում տարածքային զիջումների վերաբերյալ: Հստակ նշվել է, որ թե՛  Արցախում, և թե՛ Հայաստանում հասարակությունը պատրաստ չէ գնալ որևէ զիջման: Բերելով «Սասնա ծռերի» օրինակը՝ նրանք նշել են, որ զուտ տեխնիկապես  հնարավոր չէ այսօր գնալ տարածքային զիջումների»,- մասնավորապես նշեց Գրիգորյանը:

Վերջինս նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ զեկույցում առաջին անգամ շեշտվում է, որ Արցախի իշխանությունները պատերազմի դեպքում ոչ միայն կարող են ակտիվ կամ պասիվ պաշտպանվել այլև անցնել հակահարձակման:

«Զեկույցում նշված է, որ Արցախը կարող են 15 կմ խորանալ Ադրբեջանի տարածքում և դրանից Ադրբեջանը կարող է ունենալ 300 000-ից 600 000 փախստական։ Այսինքն՝ պատերազմի վերսկսման դեպքում Արցախի ՊԲ-ն կկարողանա իրականացնել այդ պլանները»,- ընդգծեց Տիգրան Գրիգորյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ՀՀ-ի վրա անուղղակի, բայց լուրջ ազդեցություն կունենան. փորձագետներ
31.07.2017
11:00
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների փաթեթը Հայաստանի վրա կունենա աննուղակի ազդեցություն: Այն հիմնականում պայմանվորված կլինի ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի շահերի պաշտապնությանն ուղղված մեխանիզմենրի գործադրմամբ և ՌԴ տնտեսության տարբեր ոլորտում պրոտեկցիոնիստական միտումների ուժեղացմամբ:
«Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները»
27.07.2017
13:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները» թեմայով:
«Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում»
27.07.2017
11:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում» թեմայով:
«Մուրատ» ֆիլմի ցուցադրությունը Մեդիա կենտրոնում
26.07.2017
19:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մուրատ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
«Լրագրողների նկատմամբ բռնությունները Սարի թաղի դեպքերի ժամանակ. գնահատականներ մեկ տարի անց»
24.07.2017
12:00
Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները, ինչպես վկայում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, զուգորդվեցին ոստիկանության կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ