« Վերադառնալ ցանկին

Հունիսի 3-ին, ժամը 20:30-ին Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (Հասցե՝ Փավստոս Բուզանդի փող., 1/3 շենք) «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկում։

«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային փառատոնում՝ մրցույթային «Կինո առանց սահմանի» անվանակարգում։

Ֆիլմի քննարկման բանախոսներն են՝

Մաքսիմ Սարգսյան, Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցույցի մասնակից,

Կար Ղուկասյան, Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցույցի մասնակից,

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող,

Արևիկ Սահակյան, Լրագրող,«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ,

Զառա Հովհաննիսյան, Իրավապաշտպան,

Ռուբեն Բաբայան, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր։

Փառատոնի ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ