« Վերադառնալ ցանկին

Հունիսի 5-ին, ժամը 18:30-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի  կունենա Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ներքո «Քաղցկեղով հիվանդների պաշտպանության խմբի»ստեղծման հուշագրի կնքումը: Հուշագրին կմիանան «Օգնեմ»,  «ՖՈՆԴ 100», «Առողջության կամուրջ Արմենիա», «Եվրոպա Դոննա Արմենիա», «Հենարան» բարեգործական հիմնադրամները, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան և «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ՍՊԸ-ն:

Միջոցառման բանախոսներն են՝

Դավիթ Զոհրաբյան, ՀՀ  Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ

Էդգար Գյանջումյան, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ

Տիգրան Բալոյան, «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի հիմնադիր

Անահիտ Բարսեղյան, «Առողջության կամուրջ Արմենիա» հիմնադրամի նախագահ

Նվարդ Քոչարյան, «Եվրոպա Դոննա Արմենիա» հիմնադրամի նախագահ

Սերգեյ Աբելյան, «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ՍՊԸ

Հռիփսիմե Մարտիրոսյան, «Հենարան» բարեգործական հիմնադրամի նախագահ

Դավիթ Գևորգյան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ:

Հուշագրի կնքումով կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը համատեղ գործունեություն ծավալելու, ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտներում որակական բարելավում մտցնելու, համապատասխան գիտաժողովներ, ուսումնական ծրագրեր, տարատեսակ իրազեկման երթեր և միջոցառումներ, գիտական կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդակցություններ կազմակերպելու և ինովացիոն, դրամաշնորհային ծրագրեր համատեղ իրականացնելու համար:

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ