«Ծխախոտի դեմ պայքարը Հայաստանում. մտահոգիչ պատկե՞ր, թե՞ արդյունավետ ռազմավարություն»
31.05.2017
13:00
Մայիսի 31-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված քննարկում «Ծխախոտի դեմ պայքարը Հայաստանում. մտահոգիչ պատկե՞ր, թե՞ արդյունավետ ռազմավարություն» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին  ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Դավիթ Պետրոսյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման  կենտրոնի ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանը:

Անդրադառնալով Հայստանում ծխախոտային կախվածության խնդիրներին ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Դավիթ Պետրոսյանը նախ նշեց, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվել է էականորն կրճատել ծխողների թիվը Հայաստանում: Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ դրան նպաստել են ծխախոտի տարածման սահմանափակմանն ուղղված միջոցառումները, որոնց թվին է պատկանում առցանց ԶԼՄ-ներում ծխախոտի գովազդի արգելումը:

«1990թ. պետակական վիճակագրությունը ցույց է տվել, որ 15 տարեկան և ավելի մեծ տարիքի ծխող տղամարդկանց թիվը կազմում էր 63%: Տասը տարի հետո նույն մեթոդով արված հետազոտությունները ցույց տվեցին, որ թիվը 10%-ով պակասել է»,-ասում է Պետրոսյանը, հավելելով, որ արդեն իսկ երիտասարդների մոտ միտում է նկատվում չծխելու:

«Եթե առաջ 13,14,15 տարեկան տղաները դառնում էին ծխող, հիմա նման դեռահասների տոկոսը պակասել է»,-ընդգծում է Պետրոսյանը:

Արուսյակ Հարությունյանը իր հերթին նշում է, որ 2004թ. սկսած ծխախոտի տարածման դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ են եղել հատկապես օրենսդրական բարեփոխումների առումով: Վերջինս նաև հավելեց, որ ծխելը պարզապես սովորություն կամ ապրելակերպ չէ, այլ խրոնիկ ախտադարձային  հիվանդություն:

«Ցանկացած բժիշկ, բուժաշխատող դրան պետք է վերաբերվի այնպես, ինչպես ցանկացած հիվանդության բուժմանը, այսինքն՝ ախտորոշի, բուժի և այլն: Այս մոտեցումը ՀՀ-ում ներդնելու համար 2014-ից մեր կենտրոնը իրականացնում է առջանային բժշկական օղակի բժիշկների կրթում հենց ծխախոտային կախվածության բուժման առումով:  Երբ ծրագիրը սկսեցինք ուսումնասիրել, հասկացանք, որ ոլորտում որևէ ուսումնասիրություն արված չէ, թե ի՞նչ կարծիքի են  բժիշկները, ի՞նչ մոտեցումներ ունեն»-նշեց Արուսյակ Հարությունյանը:

Դավիթ Պետրոսյանը, անդրադառնալով ծխախոտի տարածման դեմ պայքարի համալիր միջոցառումների մշակման քաղաքականությանը, նշեց որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ծխախոտի հարկերի բարձրացումը բերում է ծխախոտի թանկացման, ինչն էլ իր հերթին որոշակիորեն կանխարգելում է այդ արատավոր երևույթի տարածումը:

«Թանկարժեք առողջության պահպանման համար պետք է թողնել ծխելը, քանի որ դրա հետևանքով առաջացող հիվանդությունների պատճառով մարդիկ կորցնում են հսկայական կարողություններ։ Ապացուցված է, որ ծխախոտի ամենօրյա օգտագործումը ռիսկի հսկայական գործոն է, որը պատճառ է դառնում մի շարք հիվանությունների»,- նշեց Առողջապահության նախարարի խորհրդականը:

Արուսյակ Հարությունյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մոտ երկու տասնամյակ առաջ ծխելը համարվում էր բարեկեցության ցուցանիշ և տարածված էր զարգացած երկրներում, սակայն այսօր ընկալումներն արմատապես փոխվել են:

«Այժմ ծխախոտի պատճառով հիվանդության ու մահացության դեպքերի 80 տոկոսը բաժին է ընկնում միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին: Իսկ զարգացած երկրներում ծխելն արդեն համարվում է վատ կյանքի խորհրդանիշ: Այս արդյունքներին հնարավոր է եղել հասնել համալիր միջոցառումների շնորհիվ՝ գովազդի սահմանափակում, քարոզչություն, կրթում, հարկերի բարձրացում և այլն»,- նկատեց Հարությունյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին
23.04.2018
12:00
Ապրիլի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս-քննարկում «Մշակութային և հասարակական գործիչների արձագանքը Հայաստանում ընթացող դրամատիկ իրադարձություններին» թեմայով:
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ