Մեկնարկում է «ՄԵԿ ԿԱԴՐ» 15-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը
30.05.2017
12:00
Մայիսի 30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված «ՄԵԿ ԿԱԴՐ» 15-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի մեկնարկին։

Փառատոնը կանցկացվի 2017թ․-ի հունիսի 2-ից 8-ը ՆՓԱԿ կինոթատրոնում։

Ասուլիսին մասնակցում էին «ՄԵԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր, ռեժիսոր Գագիկ Ղազարէն, փառատոնի ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ անվանակարգի ժյուրիի նախագահ, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, փառատոնի ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ անվանակարգի ժյուրիի նախագահ, դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր Արմինե Անդան։

«Փառատոնը հիմնադրվել է 2003 թ․-ին: Այդ ժամանակ հայկական կինոն ուղղակի փլուզված էր, չկային կինոթատրոններ, արտադրությունը փլուզված էր, որևէ ստրատեգիա տեսանելի չէր, ՆՓԱԿ-ն ունենալով որոշ ռեսուրսներ, ես էլ լինելով կինոյի սիրահար և կինոռեժիսոր՝ մտածեցի այդ ռեսուրսները որևէ ձևով օգտագործել, որովհետև համոզված էի և հիմա էլ համոզված եմ, որ ցանկացած իրավիճակում կլինեն մարդիկ, ովքեր կուզենան իրենց պատմությունները վիզուալ, շարժվող պատկերի միջոցով փոխանցել հանրությանը»,- ասում է «ՄԵԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր, ռեժիսոր Գագիկ Ղազարէն։

Նա նշում է, որ 13 մասնակիցներով սկսվեց առաջին փառատոնը 1 րոպեանոց ֆիլմերով: Աստիճանաբար ամրապնդվեցին կարճամետրաժ ֆիլմերը: Կան տարբեր անվանակարգեր, որտեղ ֆիլմերը կարող են լինել նաև մեկ ժամից ավելի:

«Մենք փորձում ենք հնարավորինս մի հարթակ ունենալ, որտեղ որ առանց ցենզուրայի, առանց որևէ նախապայմանների ներկայացնենք ժամանակակից Հայաստանում տեղի ունեցող վիզուալ արվեստի՝ այս դեպքում կինոարվեստի պրոցեսները»։

«ՄԵԿ ԿԱԴՐ» 15-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 364 ֆիլմեր:

Ընտրական շրջանի արդյունքներով, փառատոնի ընթացքում կցուցադրվեն 80 ֆիլմ, որից 68-ը մրցույթում, 12-ը հատուկ ծրագրերով:

Մասնակցում են 26 երկիր - Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Իրան, Իրաք, Խորվաթիա, Կանադա, Կոլումբիա, Հնդկաստան, Մակեդոնիա, Միացյալ Թագավորություն, Շվեդիա, Շվեյցարիա, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա:

Ըստ փառատոնի ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ անվանակարգի ժյուրիի նախագահ, դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր Արմինե Անդայի՝ փառատոնները, որոնք կարճամետրաժ ֆիլմի վրա կենտրոնանում են, շատ կարևոր դերակատարում ունեն։ Հաշվի առնելով մասնավորապես այն փաստը, որ կարժամետրաժ ֆիլմը իր հանդիսատեսին հենց փառատոններում է գտնում, որովհետև հեռուստատեսությունները կարճամետրաժ ֆիլմեր չեն ցուցադրում։
«Մեկ կադր մեկ րոպեն մի կողմից թույլ է տալիս փոքր միջոցներով անել ֆիլմ, մյուս կողմից ստեղծում է ստեղծագործականության մեծ դաշտ»։

Արմինե Անդան վստահություն է հայտնում՝ եթե կարճրամետրաժ ֆիլմը չզարգանա, կինոն չի զարգանա։ Նա ցավով նկատում է, որ կարճրամետրաժ ֆիլմի համար ստեղծված պայմանները Հայաստանում դեռ այնպիսին չեն, ինչպիսին ցանկալի կլիներ, որ լինեին։

«Մենք պայքարում ենք, որ լինի կինօրենք, մոդել, հստակ կանոնակարգ, մեխանիզմ։ Առանց պետական ստրատեգիայի ոչ մի մշակույթի ասպարեզ չի կարող զարգանալ։ Մեր երկրում բոլոր ասպարեզների համար կա որոշակի ֆինանսավորում, բայց չկա հստակ ստրատեգիա։ Եթե կինոփառատոնները չլինեին, մենք այսօր շատ ավելի հետ կլինեինք»,- ընդգծում է նա։

Փառատոնի ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ անվանակարգի ժյուրիի նախագահ, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը նշում է, որ երիտասարդները ստեղծում են ֆիլմեր էնտուզիազմի, մի երկու կոպեկ փողի հիման վրա։

«Առաջնային են գաղափարները, բայց կինոն պրոցես է՝ գաղափարից դեպի սցենար, սցենարի դեպի նկարահանում, նկարահանումից մոնտաժ, ձայնավորում և այլն, այդ ամեն ինչը խաթարված է մեզ մոտ, և խաթարված է կինոարտադրության համակարգի կոռումպացվածության և ավերված լինելու պատճառով։ Այդ առումով ողջունելի են այն քայլերը, որ պարբերաբար սկսվում են և ցավոք առայժմ մինչև վերջ չեն հասել, որ փորձում է նախաձեռնել Մշակույթի նախարարությունը»։

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ։

«ՄԵԿ ԿԱԴՐ» 15-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակային ֆոնդի մասին ծանոթացեք այստեղ։

Փառատոնի ծրագրի մասին մանրամասն կարդացեք այստեղ։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ»
20.10.2017
15:00
Հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ» թեմայով:
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ