«Ի՞նչ փոփոխություններ կբերի Երևանում նոր ձևավորված ավագանին»
17.05.2017
19:30
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ի՞նչ փոփոխություններ կբերի Երևանում նոր ձևավորված ավագանին» թեմայով:

Բանախոսներն էին  քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

Տիգրան Եգորյանը կարծիք հայտնեց, որ ավագանու ընտրությունները դեռ չեն ավարտվել:

«Դեռ բոլոր արձանագրված խախտումների կապակցությամբ պատշաճ ընթացակարգերով արդյունավետ քննություն պետք է անցկացվի ու որոշումներ կայացվի: Պետք է պայքարել, որպեսզի հասնենք դրան: Խախտումների տեսակները նույն էր, ըստ էության, համեմատած խորհրդարանականի հետ»,-ասաց Եգորյանը:

Արթուր Սաքունցն ասաց, որ չունի որևէ  ակնկալիք, որ ԿԸՀ-ն ինչ որ որոշում կկայացնի:

«Ընդհանրապես արձագանք չեղավ դեռ ԱԺ ընտրությունների ժամանակ: Ինձ ավելի շատ զարմացնում է, թե ինչպես կարելի է օրը ցերեկով ոստիկանության կողմից կատարված այդ բռնությունների փաստի վերաբերյալ, լրատվական այդ հեղեղի պարագայում մինչև հիմա քրեական գործ չհարուցել  Զարուհի Փոստանջյանի և նրա աղջկա հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Իրավապահ մարմինների ցինիկ անգործությունը ամենաբնորոշ վարքագիծն է, որը դրսևորվեց թե ԱԺ ընտրությունների, թե ավագանու ընտրությունների ժամանակ»,-ասում է Սաքունցը:

Նա ընդգծում է, որ Երևանի ավագանու ընտրություններին բռնությունների ծավալը շատ ավելի մեծ էր ու կոշտ, քան 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Արմեն Բաղդասարյանն էլ ասաց, որ համակարծիք չէ, թե ավագանու ընտրություններին բռնություններն ավելի թեժ էին, քան խորհրդարանական ընտրություններին:

«Խորհրդարանական ընտրություններում ավելի թեժ էր, այս անգամ ուղղակի աղմուկն էր ավելի շատ: Այս ավագանու ընտրությունները ինձ համար ամենա կանխատեսելի ընտրություններն էին, որովհետև  այն ինչ կանխատեսում էին՝ կաշառք, բռնություններ, ՀՀԿ՝ առաջին տեղ,  ԵԼՔ՝ երկրորդ տեղ, Երկիր ծիրանի՝ երրորդ տեղ, բոլորը կատարվեցին»,-ասում է Բաղդասրայանը:

Հակոբ Բադալյանն ասում է, որ Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած իշխանության համար մեծ խնդիր չէր:

«Դա պարզապես խորացնում է հանրության անզորության զգացումը և ավելի խորացնում է այն, որ իշխանության դեմ խաղ չկա, որովհետև լինում են աղմկոտ պատմություններ, բայց չի լինում որևէ իրավական հետևանք: Հասարակությունը, տվյալ սուբյեկտները չեն կարողանում հետամուտ լինել այդ հետևանքին, որպեսզի պատժվեն մեղավորները: Այսինք այս ամենը երկարաժամկետ թողնում է նստվածք հասարակության համար, իսկ իշխանությնա համար դա կարճաժամկետ խնդիր է»,-ասաց Բադալյանը:

Բանավեճի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին»
20.09.2017
11:00
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե`Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ Անկախության տոնին «Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին» թեմայով:
«Ժողովրդավարության միջազգային օր. ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում»
15.09.2017
12:00
Սեպտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ` «Ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով:
Խավարում ցուցահանդեսի հարկադիր կասեցում. որոշման դրդապատճառների գնահատում ու քննարկում
14.09.2017
12:00
Սեպտեմբերի 14-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումը ««Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցման և որոշման դրդապատճառների շուրջ էր:
«Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները»
14.09.2017
11:00
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ են կտրուկ և համակարգային բարեփոխումներ: Այս կարծիքին են կրթության ոլորտի փորձագետները, որոնք սեպտեմբերի 14-ին մասնակցեցին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը` «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով:
«Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները»
13.09.2017
12:00
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը զեկույց էր հրապարակել Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրություն ներդնելու անհրաժեշտության ու այդ գործընթացին առնչվող խոչընդոտների վերաբերյալ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ