Մայիսի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված քննարկում «ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների խախտումները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հավասարության և բազմազանության ծրագրերի համակարգող Արման Սահակյանը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Հայկ Հայրապետյանը: