«ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների խախտումները Հայաստանում»
17.05.2017
12:00
Մայիսի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված քննարկում «ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների խախտումները Հայաստանում» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հավասարության և բազմազանության ծրագրերի համակարգող Արման Սահակյանը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Հայկ Հայրապետյանը:

Քննարկման սկզբում Արման Սահակյանը ներկայացրեց հոմոֆոբիայի տեսակները:  
«Առհասարակ հասարակությունում հոմոֆոբիան գիտելիքի պակասի, նախապաշարմունքների և որոշակի ավանդույթների հիման վրա հիմնված երևույթ է, որի դեմ պայքարը հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է և ճիշտ ինֆորմացիայի տրամադրումը»,-ասաց նա:

Սահակյանը նշեց, որ աշխարհում 100 երկրներ տոնում են այս տոնը: Նա նշեց, որ քաղաքում իրականացնելու են շրջիկ ֆլեշմոբ, «Առողջության իրավունք»  ծրագրի շնորհանդեսն է լինելու, և բազմազանությունը տոնող փակ միջոցառում։  
Սերգեյ Գաբրիելյանն ասաց, որ իրենց ՀԿ-ն արդեն 20 տարի է պայքարում է Հայաստանում ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպաբնության համար:

«Մենք չենք տեսնում այն առաջխաղացումները, այն թունելի վերջի լույսը, որը պետք է ՀՀ-ում վառվի և գերակայեն մարդու իրավունքները, չնայած ՀՀ-ն վավերացրել է բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, որով դատապարտում է հոմոֆոբիան և տրանսֆոբիան, բայց այդ փաստաթղթերը մնում են օդում, հասարակության կողմից ավելանում է ագրեսիան»,-ասաց Գաբրիելյանը:

Նա ընդգծեց, որ պետության պարտավորությունն է պաշտպանել մարդկանց հոմոֆոբիայից, կանխարգելել ատելության կոչերը, որոնք ըստ նրա, սփռված են ԶԼՄ-ներում, պետական, ոչ պետական կազմակերպություններում, սոցիալական ցանցերում: 

Նա ասաց, որ այսօր 6 հազարից ավելի քաղաքացիական կազմակերպություններից 300-ից ավելին զբաղվում մարդու իրավունքների պաշտպանությամբ, բայց նրանցից 86 տոկոսը ընդհանրապես չեն ցանկանում խոսել այս խնդրի մասին:

«Ավելին՝ վատթարացում կա և՛ խտրական վերաբերմունքի, և՛ բռնությունների առումով: Մարդիկ նույն կարծրատիպային մթնոլորտում են գտնվում»,-ասաց Գաբրիելյանը:

Նարե Հովհաննիսյանն էլ ներկայացրեց «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքները, ըստ որի ուժային կառույցներում ֆիզիկական և սեռական բռնությունները, անհանդուրժողականության և ատելության խոսքը ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ դրսևորվում է 100 տոկոսով, մեդիա դաշտում հոգեբանական ճնշումները, անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումները՝ 90 տոկոսով, ԼԳԲՏԻՔ ընտանիքներում ֆիզիկական ճնշումները 60 տոկոս են, անհանդուրժողականության դրսևորումները՝ 72 տոկոս, հոգեբանական ճնշումները՝ 74 տոկոս:

«Պետական կառույցներում ֆիզիկական բռնությունները 5 տոկոս են, անհանդուժողականության դրսևորումները՝ 75 տոկոս, առողջապահության ոլորտում սեռական բռնությունը՝ 10 տոկոս, կրոնական կազմակերպություններում՝ 8 տոկոս, ժամանցի վայրերում՝ 55 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը զբաղվում  է տրանս անձանց հիմնախնդիրներով: Նա հայտնեց, որ վերջին 1,5 տարվա ընթացքում ունեցել են 6 անվանափոխություն: 

«ՀՀ-ում չունենք այնպիսի օրենք, որը թույլ կտա անձին սեռափոխության վիրահատական միջամտություններ կատարել, հետևաբար տրանս անձինք ենթարկվում են խտրականության թե՛ բժշկական հաստատությունների, թե՛ բժիշկների կողմից»,-ասաց նա և նշեց, այս տարի արդեն գրանցվել է տրանս անձանց նկատմամբ 30 բռնության դեպք:

Հայկ Հայրապետյանը նույնպես ընդգծեց, որ օրենսդրական բաց կա:

«Մի դեպքում կան միջազգային պայմանագրեր, որոնք ՀՀ-ն ստորագրել է, սակայն մյուս կողմից չկան ներպետական իրավական ակտեր, օրենսդրություն: Խտրականությունը արգելող օրենքը մեծ նշանակություն ունեցող նորմատիվ ակտ է, և իրավապաշտպանների համար բացակայում են այն եղանակները, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվեր այդ մարդկանց իրավունքների պաշտպանությունը»,-ասաց Հայրապետյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ