«Դիտարկումներ և գնահատականներ Երևանի ավագանու ընտրություններին»
16.05.2017
11:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Դիտարկումներ և գնահատականներ Երևանի ավագանու ընտրություններին» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Գնահատելով Երևանի ավագանու ընտրությունների որակը, բանախոսները դատապարտեցին  այդ ընթացքում որոշ լրագրողների, ինչպես նաև «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բռնության դրսևորումները: Նրանց կարծիքով այդպիսի միջադեպերը ստվեր են գցում ընտրական գործընթացների վրա:

Թևան Պողոսյանը դրական համարեց  ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների ակտիվ գործունեությունը ընտրական գործընթացների ժամանակ տեղ գտած ապօրինությունների բացահայտման գործում: Պատգամավորը նաև ընդծեց, որ ընտրությունների արդյունքում ընդդիմությունը էականորեն բարելավել է դիրքերը Երևանի ավագանիում:

«Դրական է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը ավագանիում գրեթե եռապատկեց իր ներկայությունը: Ընդդիմությունը կարողացել է 250%-ով բարելավել է Երևանի ավագանու կազմում իր դիրքերը: Նախորդ ընտրություններից հետո ընդդիմությունից 7 ներկայացուցիչ էր ներկայացված ավագանիում, իսկ հիմա նրանց թիվը գրեթե եռապատկվել է: Սա լավագույն առիթը կլինի, որ նոր գաղափարներ ներմուծվեն, և դրա հետ մեկտեղ ավելի բուռն կլինի խախտումների դեմ պայքարը: Այնպես չի լինի, որ մի կուսակցությունը կարողանա միանձնյա որոշումներ կյանքի կոչել»,- նշեց Թևան Պողոսյանը:

Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով հանրային տրամադրությունների մասին պատկերացում կազմելու մասին, Ստյոպա Սաֆարյանը նշեց.«Այս ընտրություններն արտահայտում են հասարակության այն մասի տրամադրությունները, որը բերման եթարկվեց կամ մասնակցեց, բայց ընդհանուր առմամբ չենք կարող ասել, որ այս ընտրությունները արտահայտում են ամբողջ Երևանի տրամադրությույունները, բացի դրանից՝ այս ընտրությունները չեն համապատասխանոմ ժողովրդավարական չափանիշներին»:

Թեև քաղաքագետը համաձայն է, որ ընդդիմությունը էականորեն բարելավել է իր դիրքերը, սակայն կարծում է, որ այդ բարելավումը որևէ ազդեցություն չի ունենալու որոշումների կայացման վրա, քանի որ ՀՀԿ-ն կրկին մեծամասնաություն ունի.

«Որքան էլ ՀՀ-ն քիչ ընտրող բերեց, բայց տեղերի առումով այնպիսի արդյունք է ապահովել, որ որևէ որոշում ընդունելու առումով կախված չի լինելու ո՛չ «Ելք»-ից, ո՛չ «Երկիր ծիրանի»-ից:  Մինչդեռ, այլընտրանք բերելու համար ընդդիմությանը ձայների մեծամասնություն է պետք»,- նշեց Սաֆարյանը:

Մայիսի 14 ընտրությունները քաղաքագետի կարծիքով հիմնականում զուրկ էին քաղաքական բաղդրիչից ու անձնավորված էին:

«Ընտրություններն այլևս քաղաքական չեն և վերին աստիճանի անձնավորված են: Ընդդիմության պարագայում էլ, վստահ է, որ մարդիկ ծրագրերին չեն քվեարկել, անձերին են քվեարկել: Իսկ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը քիչ էր, քանի որ, իր համոզմամբ, սրանք հիասթափության ընտրություններ էին»:

Իր հերթին Թևան Պողոսյանը ցածր մասնակցության պատճառ չի համարում այդ ընտրություններին քիչ թվով կուսակցությունների մասնակցությունը, ընդհակառակը, վերջինս գտնում է, որ փոքր թվով կուսակցությունների մասնակցությունը կարող էր խթանել ընտրություններին բարձր մասնակցություն, եթե ճիշտ ռազմավարություն ընտրվեր:

«Ցանկացած քաղաքական կուսակցություն պիտի օգտվեր դրանից և այդ ընտրազանգվածին ներգրավեր իր կողմը: Սա պարտություն էր նախ ՀՀԿ-ի համար, եթե  «Ելք»-ի պարագայում ձայները շատացել են, բայց ՀՀԿ-ի ձայները թեպետ շատ էր մնացած երկուսից, բայց նախորդ ընտրությունների համեմատ քիչ էին»,- ասաց Պողոսյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին»
20.09.2017
11:00
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե`Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ Անկախության տոնին «Մարտահրավերներ, խոչընդոտներ և ձեռքբերումներ 26-ամյա անկախության ճանապարհին» թեմայով:
«Ժողովրդավարության միջազգային օր. ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում»
15.09.2017
12:00
Սեպտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ` «Ժողովրդավարության հաստատման խոչընդոտներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով:
Խավարում ցուցահանդեսի հարկադիր կասեցում. որոշման դրդապատճառների գնահատում ու քննարկում
14.09.2017
12:00
Սեպտեմբերի 14-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումը ««Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցման և որոշման դրդապատճառների շուրջ էր:
«Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները»
14.09.2017
11:00
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ են կտրուկ և համակարգային բարեփոխումներ: Այս կարծիքին են կրթության ոլորտի փորձագետները, որոնք սեպտեմբերի 14-ին մասնակցեցին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը` «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով:
«Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները»
13.09.2017
12:00
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը զեկույց էր հրապարակել Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրություն ներդնելու անհրաժեշտության ու այդ գործընթացին առնչվող խոչընդոտների վերաբերյալ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ