Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) միավորում է մեդիա եւ հաղորդակցության բարձրակարգ մասնագետների և իրականացնում հասարակական նշանակության մի շարք նախագծեր:

Բավական է միայն նշել Մեդիա կենտրոն ծրագիրը, որը 2013-ից ի վեր դարձել է Հայաստանի առաջատար ու պրոֆեսիոնալ հարթակներից մեկը, որտեղ իրականացվում են տեղական, տարածաշրջանային եւ համաշխարհային նշանակության միջոցառումներ:

Հանրային լրագրության ակումբն առաջարկում է օգտվել մեր պրոֆեսիոնալ ծառայություններից եւ այդպիսով աջակցել մեր կազմակերպության հասարակական գործունեությանը:

Մենք հմուտ ենք միջոցառումների, քննարկումների, մամլո ասուլիսների, դասընթացների, համաժողովների եւ այլ միջոցառումների համակարգման, մեդիա այցելությունների կազմակերպման, ուղիղ հեռարձակումների անցկացման, հանրային իրազեկման աշխատանքների իրականացման եւ այլ ծառայությունների մատուցման մեջ:

Մենք պատրաստ ենք օգնել ձեզ՝ արդյունավետ կերպով ներկայացնելու ձեր ասելիքը եւ այն հասանելի դարձնելու մեծ լսարանին:

Տարածքի օգտագործում
դր.
Օգտվե՛ք ՀԼԱ-տարածքից քննարկում, բանավեճ, շնորհանդես, մամլո ասուլիս, դասընթաց և գործնական հանդիպում անցկացնելու նպատակով:
ՀԼԱ զբաղեցրած տարածքը կարող է տրամադրվել վարձակալությամբ քննարկում, բանավեճ, համաժողով, շնորհանդես, մամլո ասուլիս, դասընթաց և գործնական հանդիպում անցկացնելու նպատակով: Միջոցառման ընթացքում թեյը և սուրճը կտրամադրվի անվճար:
Միջոցառումների կազմակերպում
դր.
Վստահե՛ք մեզ Ձեր միջոցառման իրականացման և համակարգման աշխատանքները: Մեր կազմակերպության ե՛ւ մարդկային, ե՛ւ տեխնիկական ռեսուրսները հնարավորություն են տալիս կազմակերպել ժամանակակից լուծումներով ու ձեւաչափով միջոցառումներ:
Մեզ կարող եք վստահել` Համաժողովի կազմակերպում Ծառայությունը ներառում է մամլո հաղորդագրության պատրաստում (անգլերեն եւ հայերեն), միջոցառման մասին տարածում նախքան միջոցառումը, միջոցառման մասին նախապես լրատվամիջոցների եւ լայն հասարակության իրազեկում, միջոցառման ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների համակարգում, գրանցում, միջոցառումից հետո միջոցառման մասին մամլո հաղորդագրության (անգլերեն եւ հայերեն), եւ Իմ լուրերը` mynews.am, կայքի mynews.am համար լրագրողական նյութի պատրաստում (հայերեն), միջոցառման ուղիղ հեռարձակում Ֆեյսբուք սոցիալական ցանցով կամ Յություբյան հարթակով, միջոցառման ընթացքում սոցիալական ցանցերում իրազեկում, մեդիա մոնիտորինգ: Ըստ անհրաժեշտության՝ ծառայությունը կարող է ներառել համաժողովի բանախոսների ու հյուրերի հրավեր, ծրագրի կազմում, եւ այլն: Համապատասխան հավելավճարի, ինչպես նաև ընդլայնված ծառայություններին առնչվող այլ մանրամասների համար կապվեք մեզ: Ասուլիսի կազմակերպում: Ծառայությունը ներառում է մամլո հաղորդագրության պատրաստում (անգլերեն եւ հայերեն), հայտարարության տարածում նախքան միջոցառումը, միջոցառման մասին լրատվամիջոցների եւ լայն հասարակության իրազեկում, միջոցառման ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների համակարգում, գրանցում, միջոցառումից հետո միջոցառման մասին մամլո հաղորդագրության (անգլերեն եւ հայերեն) եւ Իմ լուրերը` mynews.am, կայքի համար լրագրողական նյութի պատրաստում (հայերեն), միջոցառման ուղիղ հեռարձակում Ֆեյսբուք սոցիալական ցանցով կամ Յություբյան հարթակով, միջոցառման ընթացքում սոցիալական ցանցերում իրազեկում, մեդիա մոնիտորինգ: Հանրային լրագրության ակումբի տարածքում այս միջոցառումը կազմակերպելիս տարածքը, սուրճը եւ թեյը կտրամադրվի անվճար: Քննարկման կազմակերպում: Ծառայությունը ներառում է քննարկման բանախոսների հրավեր, մամլո հաղորդագրության պատրաստում (անգլերեն եւ հայերեն) եւ տարածում նախքան միջոցառումը, միջոցառման մասին լրատվամիջոցների եւ լայն հասարակության իրազեկում, միջոցառման ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների համակարգում, գրանցում, միջոցառումից հետո միջոցառման մասին մամլո հաղորդագրության (անգլերեն եւ հայերեն) եւ Իմ լուրերը` mynews.am, կայքի համար լրագրողական նյութի պատրաստում (հայերեն), միջոցառման ուղիղ հեռարձակում Ֆեյսբուք սոցիալական ցանցով կամ Յություբյան հարթակով, միջոցառման ընթացքում սոցիալական ցանցերում իրազեկում, մեդիա մոնիտորինգ: Հանրային լրագրության ակումբի տարածքում այս միջոցառումը կազմակերպելիս տարածքը, սուրճը եւ թեյը կտրամադրվի անվճար: Շնորհանդեսի կազմակերպում: Ներառում է Մամլո հաղորդագրության պատրաստում, տարածում, լրատվամիջոցների եւ լայն հասարակության իրազեկում, միջոցառման ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների համակարգում, գրանցում, միջոցառումից հետո մամլո հաղորդագրության եւ Իմ լուրերը` mynews.am, կայքի համար լրագրողական նյութի պատրաստում, միջոցառման ուղիղ հեռարձակում Ֆեյսբուք սոցիալական ցանցով կամ Յություբյան հարթակով, միջոցառման ընթացքում սոցիալական ցանցերում իրազեկում, մեդիա մոնիտորինգ: Հանրային լրագրության ակումբի տարածքում այս միջոցառումը կազմակերպելիս տարածքը, սուրճը եւ թեյը կտրամադրվի անվճար:
Բովանդակության մշակում
դր.
Մենք պատրաստ ենք աջակցել Ձեր միջոցառման կոնցեպտի մշակման, թեմատիկ ուսումնասիրության, անհրաժեշտ և հարակից նյութերի, պրեզենտացիայի պատրաստման հարցերում:
Միջոցառման, դասընթացի կոնցեպտի մշակում, թեմատիկ ուսումնասիրություն, անհրաժեշտ և հարակից նյութերի, պրեզենտացիայի պատրաստում:
Մամլո հաղորդագրությունների, հայտարարությունների պատրաստում, տեքստերի խմբագրում, հանրային իրազեկում
դր.
Վստահե՛ք մեզ Ձեր միջոցառումներին առնչվող տեքստերի պրոֆեսիոնալ մշակման, խմբագրման, իրազեկմանն առնչվող աշխատանքները:
Մամլո ասուլիսի տեքստի /հաղորդագրության մշակում, կազմում եւ իրազեկում: Միջոցառման ընթացքում սոցիալական ցանցերում հանրայնացում:
Ծառայությունների Ձեր պատվերը
Ընդհանուր՝ 0 դր.
Հաստատել