Թուրքիան հանրաքվեից հետո. Անկարան իր առագաստն ուղղում է «ալեկոծված ծով». փորձագետներ
18.04.2017
13:00
Հանրաքվեի միջոցով Թուրքիայում նախագահական կառավարման համակարգ հաստատող սահմանադրական փոփոխություների ընդունման արդյունքում կտրուկ աճելու է Ռեջեփ Էրդողանի ղեկավարած երկրի գործողությունների անկանխատեսելիության աստիճանը թե՛ արտաքին քաղաքական, և թե՛ ներքաղաքական հարթություններում:

Ապրիլի 16-ին անցկացրած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Թուրքիան անցում կատարեց նախագահական կառավարման համակարգին: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այս նախաձեռնությանը կողմ քվեարկեց հանրաքվեի մասնակիցների 51,2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը: Այսուհետ Էրդողանն ունենալու է բանակի, գլխավոր շտաբի, կառավարության անդամների վրա ուղղակի ազդեցություն: Վերացվում է վարչապետի ինստիտուտը եւ նախագահն է դառնալու կառավարության փաստացի ղեկավար: Նա միանձնյա տնօրինելու է երկրի բյուջեն: Ավելին, նախագահին անվստահություն հայտնելու ինստիտուտն է հանվել, իսկ Էրդողանն ինքը մինչեւ 2029 թվականը նախագահ լինելու տեսական հնարավորություն է ունենում:

«Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ թուրքական հասարակությունը բևեռացված է: Հասարկության մոտ կեսը, որոնք հիմնականում ապրում են մեգապոլիսներում, ծավափնյա զարգացած շրջաններում եւ քրդաբնակ հարտավածներում դեմ արդահայտվեց նախագահի լիազորությունների ընդարձակմանը: Կողմ արտահայտվեց Թուրքիայի գավառական հարվածը, փոքր քաղաքների ու համայնքների բնակիչները, որոնց շրջանում բավականին հստակ արտահայտված են կրոնական ու ազգայնական տրամադրությունները», - նշում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ ակնարկելով, որ հանրաքվեն թուրքական գավառի հաղթակակն էր մեգապոլիսների նկատմամբ:

Միեւնույն ժամանակ, երբ Թուրքիայի ներսում Էրդողանի վարած քաղաքականության ադյունքնում ուժեղանում է ազգայնական ու կրոնական տրամադրություններ, այլ կերպ ասած ազգայնականությունն ու Իսլամը դառնում են լուրջ քաղաքական գործոն: «Սա ուղղակիորեն չի կարող չազդել այդ երկրի արտաքին քաղաքականության վրա: Թուրքիան դառնում է ավելի անկանխատեսելի եւ ներքին խնդիրներից մարդկանց շեղելու ու հասարակությանը կոնսոլիդացնելու համար, Էրդողանը կարող է ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել՝ ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ», - նշում է «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Մեդիա կենտրոնում» ապրիլի 18-ին Լևոն Հովսեփյանի, Ստամբուլից տեսազանգի միջոցով միացած Բագրատ Էստուկյանի եւ Անկարայից տեսազանգի միջոցով միացած Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (Տեպավի) արտաքին քաղաքականության բաժինի հետազոտող-փորձագետ Դիանա Յայլոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ինչպիսի՞ ներքին եւ արտաքին քաղաքական հետեւանքներ կունենան Թուրքիայի հանրաքվեի արդյունքները» թեմայով քննարկում:

Էստուկյանի խոսքով, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, պատկերավոր ասած, իր առագաստն ուղղում է դեպի ալեկոծ ծով։ «Ավելին, եթե Թուրքիայում հետագա եվրաինտեգրման վերաբերյալ հանրաքվե անցկացվի, հասարակությունը «ոչ» կասի՝ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով», - ասաց նա՝ հավելելով սակայն, որ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ չնայած առկա սուր հռետորաբանությանը հեշտ «ապահարզան» չի ստացվի, քանի որ թուրքական տնտեսությունը կապված է ԵՄ-ի հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր արդեն հայտարարել է, որ հաջորդ հանրաքվեն լինելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը դադարեցնելը: Փորձագետների կարծիքով սա ավելի շատ սպառնալիք է Եվրամիության հետ հարաբերություններում նոր դիվիդենտներ ստանալու համար: «Թուրքիայի նախագահը նման քայերի գնում է տարբեր դիվիդենտներ շահելու համար: Սա որոշակի քաղաքական ոճ է, որ Թուրքիան վարում է հատկապես Եվրամիության հետ հարաբերություններում: Հիշենք, թե մերդընդմերթ մենք ինչ ենք լսում Թուրքիայից հատկապես փախստականների հարցում, երբ սրվում են Եվրամիության հետ հարաբերությունները: Նշվում է անգամ, որ Սիրիայից ժամանած միլիոնավոր փախստականներին ավտոբուսներով կուղարկեն Եվրոպա: Սա ուղղակի սպառնալիք է», - նշում է Դիանա Յայլոյանը:

Միեւնույն ժամանակ Բագրատ Էստուկյանը կարծում է, որ այսօր առավել քան երբեք վտանգված են Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները: Եվրախորհրդարանն անգամ որոշում ընդունեց Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցման վերաբերյալ: «Այժմ այդ համակարգը վտանգի մեջ է, ներդրողներն առավել զգուշավոր են դարձել, ներդրումների հոսքը մարել է, իսկ զբոսաշրջությունն ամենալավ ժամանակներում չէ։ Առավել եւս, որ հանրաքվեի արդյունքում Էրդողանի իշխանությունը կրկնապատկվել է», - նշել է Էստուկյանը։

Անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը, թուրքագետ Լեւոն Հովսեփյանը նշեց, որ բոլոր փաստարկները խոսում են դրա կոշտացման եւ առավել ագրեսիվ դառնալու օգտին: «Անկարայի արտաքին քաղաքականությունը մեծապես պայմանավորված է ներքին քաղաքականության տրամաբանությամբ եւ շահերով: Ուստի երբ այնտեղ տեղի է ունենում քաղաքական իսլամի եւ ազգայնականության ամրապնդում, ապա սա ուղղակի չի կարող չազդել վերջինիս տարածաշրջանային քաղաքականության վրա», - ասաց նա՝ այս համատեքստում հավելելով, որ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը կշարունակվի, եւ հիմքեր չկան խոսելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարների մասին:

«Հարաբերությունների կարգավորման նախորդ փորձերից հիմքեր չեն մնացել: Հակահայկական հռետորաբանությունը Թուրքիայում կշարունակվի: Այն ոչ միայն չի փոխվի, այլեւ, հնարավոր է, ավելի խորանա՝ հատկապես Արցախի ենթատեքստում Ադրբեջանին աջակցելու տեսանկյունից»,- նշեց Լեւոն Հովսեփյանը:

Այս պայմաններում, նշում է Բագրատ Էստուկյանը, Հայաստանի համար ավելի լավ է Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը: «Առաջին անգամ կարծում եմ, որ դա ավելի դրական է: Իհարկե, Հայաստանի անկախացման պահից ի վեր ավելի լավ կլիներ, որ երկու երկրների միջեւ նորմալ հարաբերություններ լինեին: Բայց քանի որ բարիդրացիական չեն, ավելի լավ է ոչ մի հարաբերություն էլ չլինի: Եվ թող մնա՝ ինչպես այսօր է»,- կարծում է Էստուկյանը՝ հավելելով, որ Թուրքիան այժմ վերածվել է տարածաշրջանային անկայունության կենտրոն եւ Անակայից բխող վտանգները մեծ են: «Թուրքիան Սաուդյան Արաբիայի երկրների հետ մեկտեղ Մերձավոր Արեւելքն ապականյունացնող հիմնական ուժերից է: Անկարան ուղղակի բենզինը ձեռքը վազում է եւ բորբոքում պատերազմի կրակը Սիրայում: Այս պայմաններում, երբ սահմանները փակ են, Հայաստանի համար սպառնալիքները նվազում են», - բացատրում է Էստուկյանը:

Հայ-թուրքական հարաբերությունները Դիանա Յայլոյանը դիտարկեց ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում: Նրա խոսքից պարզ է դառնում, որ Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականությունում ուղղակի չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի շահերը եւ միանշանակ չի կարելի պնդել, որ Անկարան կվարի ագրեսիվ քաղաքկանություն Հայաստանի նկատմամբ: «Ռուսաստանը մեծ ամբիցիաներ ունի եւ լայն տնտեսական շահեր Թուրքիայում: Ռուս-թուրքական հարբերությունների բարելավման համատեքստում չեմ բացառում, որ անգամ այս պայմաններում կարգավորման միտումներ նկատվեն  հայ-թուրքական հարաբերություններում: Պատահական չէր, որ վերջերս Լավրովն իր հարցազրույցներից մեկում նշեց, որ Ռուսաստանը պատրատ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սա տեղի ունեցավ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին», - եզրափակեց Յայլոյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները»
27.07.2017
13:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները» թեմայով:
«Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում»
27.07.2017
12:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում» թեմայով:
«Մուրատ» ֆիլմի ցուցադրությունը Մեդիա կենտրոնում
26.07.2017
19:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մուրատ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
«Լրագրողների նկատմամբ բռնությունները Սարի թաղի դեպքերի ժամանակ. գնահատականներ մեկ տարի անց»
24.07.2017
12:00
Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները, ինչպես վկայում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, զուգորդվեցին ոստիկանության կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:
«Ադրբեջանին զենքի մատակարարումները հայ-ռուսական հարաբերությունների ամենակնճռոտ հարցն է»
22.07.2017
12:00
Ադրբեջանին ռուսաստանյան արտադրության սպառազինությունների մատակարարումները հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում ամենակնճռոտ հարցն է:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ