«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
14.04.2017
11:00
2017 թ․ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություների քվեարկությանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրական տեղամասերում: Ապրիլի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը՝ հետընտրական փուլում ընտրախախտումների բողոքարկման գործընթացի վերաբերյալ:

Դիտորդների հայտնաբերած մոտ 1000 խախտումների հիման վրա նախաձեռնության իրավաբանական թիմը սկսել է բողոքարկման գործընթաց։ Այս մասին ապրիլի 14-ին «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը՝ հետընտրական փուլում ընտրախախտումների բողոքարկման գործընթացի վերաբերյալ էր:

Ինչպես նշեց Հակոբյանը, ապրիլի 3-ին և 4-ին 325 բողոք է ներկայացվել 37 տարածքային ընտրական հանձնաժողովներ (բողոք չի ներկայացվել միայն 6-րդ տարածքային ընտրական հանձնաժողով)․ բողոքներից 167-ը վերաբերում է օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումներին, իսկ 158-ը՝ սուբյեկտիվ։ «Առկա են եղել բողոքարկման արդյունավետությանը խոչընդոտող բազմաթիվ արգելքներ՝ պայմանավորված օրենսդրությամբ և տարածքային ընտրական հանձնաժողովների գործողություններով», - նշում է նա՝ նշելով օրենսդրությամբ պայմանավորված խոչընդոտները:

Հակոբյանի Խոսքով դրանք են՝ բողոքները փոստով ուղարկելու արգելք և դրանք ՏԸՀ-ներ առձեռն մուտք անելու պահանջ, բողոքների ներկայացման վերջնաժամկետների սահմանափակում. քվեարկության օրը բողոքները կարող են ներկայացվել մինչև ժամը 22։00-ն, ընտրության հաջորդ օրը՝ 12։00-ից 18։00-ն, ընտրությանը հաջորդող երկրորդ օրը՝ ժամը 9։00-11։00-ն; լիազորագրերը բողոքներին չկցելու իրավական հետևանքները, դիտորդի վկայականի պատճենը բողոքին կցելու պահանջը։

Այս պահանջների պատճառով, նշում է նա, անհնար է եղել բողոքներ ներկայացնել թե՛ ընտրության օրվա ընթացքում, թե՛ հաշվարկի և արդյունքների ամփոփման ընթացքում, քանի որ օրենքը թույլ է տալիս տարածքային ընտրական հանձնաժողովներին այդ ընթացքում բողոքներ չընդունել։

Նրա խոսքով, տարածքային ընտրական հանձնաժողովները ևս խոչընդոտել են բողոքների ընդունման և քննարկման գործընթացը՝ չընդունելով բողոքը՝ այն տանողի լիազորագրի բացակայության պատճառով, կամ նիստեր նշանակելով բողոքը տանելու նույն կամ հաջորդ օրը՝ այդպիսով չծանոթանալով դրանց բովանդակությանը։ «Ըստ օրենսդրության՝ տարածքային ընտրական հանձնաժողովները բողոքների վերաբերյալ կայացրած որոշումները պետք է 24 ժամվա ընթացքում կախեն ՏԸՀ շենքի պատին՝ տեսանելի վայրում, սակայն մի շարք դեպքերում նախաձեռնության իրավաբանական թիմը արձանագրել է, որ դա ևս արված չէ», - պարզաբանեց նա։

Այժմ նրա խոսքով, նախաձեռնության իրավաբանական թիմը հընթացս բողոքարկում է տարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումները՝ բողոքները ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողով։ «Ապրիլի 9-ին իրավաբանները 50 բողոք են ներկայացրել ԿԸՀ, սակայն վերջինս դրանք ընդունել է միայն հաջորդ օրը՝ պատճառաբանելով, որ օրը ոչ աշխատանքային է, չնայած նրան, որ ԿԸՀ-ում  այդ պահին ընթանում էր ընտրությունների արդյունքները վիճարկող նիստ», - նշում է Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ եղել են մի քանի դեպքեր, երբ նախաձեռնությանը դիմել են քաղաքացիներ՝ հայտնելով իրենց փոխարեն քվերակած է:

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամ, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն, իր հերթին անդրադառնալով ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերի մասին տեղեկություններին, հայտարարեց, որ այժմ նախաձեռնությունն ուսումնասիրում է ընտրողների ստորագրած ցուցակները։ Արդյունքները հանրությանը կներկայացնենք աշխատանքներն ավարտելուց հետո, հավելեց նա։

Միեւնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ այժմ նախաձեռնությունը ներկայացնում է միջանկյալ հաշվետվություն ընտրախախտումների բողոքարկման գործընթացի վերաբերյալ: «Շուտով պատրաստ կլինի վերջնական զեկույցը եւ այն կներկայացվի լրատվամիջոցներին եւ հանրությանը», - հավելեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ընտրողների անձնական տվյալների հրապարակման խնդիրը. օրենսդրական կարգավորումներն ու անհրաժեշտ քայլերը»
24.05.2017
11:00
Ընտրողների անձնագրային տվյալների հրապարակումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից օրենսդրական կարգավորման հետ հակասություն է ստեղծում․ այս մասին մայիսի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը ասացՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը:
«Իրանը նախագահական ընտրություններից հետո. ազդեցությունը հայ-իրանական հարաբերությունների և տարածաշրջանի վրա»
22.05.2017
12:00
Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Իրանը նախագահական ընտրություններից հետո. ազդեցությունը հայ-իրանական հարաբերությունների և տարածաշրջանի վրա» թեմայով:
ՀՀ տնտեսվարողներն աշխատում են ստվերում, քանի որ այդպես շահեկան է. փորձագետներ
18.05.2017
12:00
Հայաստանի 2017 թ-ի առաջին եռամսյակի պաշտոնական ցուցանիշները վկայում են, որ հարկերի վճարման աճ գոյություն ունի, որ, ըստ նույն, ցուցանիշների, հիմնականում պայմանավորված է խոշոր տնտեսվարողների մոտ «ստվերի» կրճատմամբ:
«Ի՞նչ փոփոխություններ կբերի Երևանում նոր ձևավորված ավագանին»
17.05.2017
19:30
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ի՞նչ փոփոխություններ կբերի Երևանում նոր ձևավորված ավագանին» թեմայով:
«Մտահոգություններ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի փակման հարցի շուրջ»
17.05.2017
13:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մտահոգություններ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի փակման հարցի շուրջ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ