Փորձագետներ. Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը հաղթելու շանս չունի
Ապրիլի 11, 11:00

Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից գրեթե անմիջապես հետո սկսվում է նոր ընտրական գործընթաց՝ մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները: 

Սակայն ի տարբերություն խոհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի բազմազանությանը՝ մայրաքաղաքի կառավարման ղեկի համար պայքարին մասնակցում է միայն երեք քաղաքական միավոր՝ իշխող Հանրապտական կուսակցությունը, ընդդիմադիր «ԵԼՔ» դաշինքը եւ նորաստեղծ ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Մյուս քաղաքական ուժերը, որոնք շանս ունեին ընտությունների միջոցով ավագանիում տեղեր ստանալ, տաբեր պատճառներով չեն մասնակցում այս ընտրական միջոցառումը:

Ապրիլի 2-ին կայացած քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ ընտրություների միջոցով անհնար է հասնել իշխանության, քանի որ մարդիկ քվեարկում են փողի ազդեցության տակ: «Եթե նախկինում ընտրակաշառքի ազդեցությունը 35-40% էր ու հիմնականում այն արտահայտվում էր մարզերում, ապա այժմ դրա շրջանակները շեշտակի ընդարձակվել են նաեւ Երեւանում: Պայմանական ասաց, եթե 800 անձի հաշվով բաժանվել է ընտրակաշարք, ապա նրանցից 600-ը դրսեւորել է փող տվող քաղաքական ուժին ձեռնտու ընտրական վարք: Այս պայմաններում մասնակցել ընտրություններին նույն «Ծառուկյան» դաշինքի համար, որը ԱԺ ընտրություններին ձայների քանակով երկրորդն տեղում է, անիմաստ է», - նշում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Հայաստանում անտեր ձայներ չեն մնացել». Արմեն Ռուստամյան
Հարցազրույց-ասուլիս Արմեն Աշոտյանի հետ