Փորձագետներ. Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը հաղթելու շանս չունի
11.04.2017
11:00
Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից գրեթե անմիջապես հետո սկսվում է նոր ընտրական գործընթաց՝ մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները:

Սակայն ի տարբերություն խոհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի բազմազանությանը՝ մայրաքաղաքի կառավարման ղեկի համար պայքարին մասնակցում է միայն երեք քաղաքական միավոր՝ իշխող Հանրապտական կուսակցությունը, ընդդիմադիր «ԵԼՔ» դաշինքը եւ նորաստեղծ ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Մյուս քաղաքական ուժերը, որոնք շանս ունեին ընտությունների միջոցով ավագանիում տեղեր ստանալ, տաբեր պատճառներով չեն մասնակցում այս ընտրական միջոցառումը:

Ապրիլի 2-ին կայացած քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ ընտրություների միջոցով անհնար է հասնել իշխանության, քանի որ մարդիկ քվեարկում են փողի ազդեցության տակ: «Եթե նախկինում ընտրակաշառքի ազդեցությունը 35-40% էր ու հիմնականում այն արտահայտվում էր մարզերում, ապա այժմ դրա շրջանակները շեշտակի ընդարձակվել են նաեւ Երեւանում: Պայմանական ասաց, եթե 800 անձի հաշվով բաժանվել է ընտրակաշարք, ապա նրանցից 600-ը դրսեւորել է փող տվող քաղաքական ուժին ձեռնտու ընտրական վարք: Այս պայմաններում մասնակցել ընտրություններին նույն «Ծառուկյան» դաշինքի համար, որը ԱԺ ընտրություններին ձայների քանակով երկրորդն տեղում է, անիմաստ է»,- նշում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Մեդիա կենտրոնում» ապրիլի 11-ին Արմեն Բադալյանի, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի եւ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Նախընտրական զարգացումներ Երևանի ավագանու՝ գալիք ընտրությունների շուրջ» թեմայով քննարկում:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով,ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հիմնական կողմնորոշիչ դեր խաղացին, որ այսօր ընդամենը 3 կուսակցություն է մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Սակայն այս ընտրություններին, նշում է նա, ոչ այնքան փողը որոշիչ դեր կատարեց, որքան վարչական ռեսուրսը: «Այս համատեքստում ՀՅԴ-ի չմասնակցելը կարծում եմ՝ պայմանավորված է նրանով, որ նրանց ձայների 20 տոկոսն է գտնվում Երևանում, մնացած 80 տոկոսը մարզերում է: Սա երեւաց հենց ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում:  Ամենաշատ ձայներ ՀՅԴ-ը ստացել է Շիրակի մարզում, որի մարզպետը դաշնակցական է: «Ծառուկյան» դաշինքը ևս Երևանում, համեմատած մարզերի հետ, ավելի քիչ ձայներ ունի: Այս ուժն ամենաշատ ձայները ստացել է Կոտայքի մարզում, որը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի գործոնով, ինչպես նաեւ Արարատի մարզում: Իսկ այստեղ ընտրությունների պատկերը «մայր գետից առանձնացած եւ դեռ չչորացած առվակների գործոնի ազդեցության հետեւանք է» (խոսքը ՀՀԿ-ից հեռացած եւ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի մասին է – խմբ.)», - նշում է քաղաքագետը:

Գրիգորյանին հակադարձեց Արմեն Բադալյանը՝ նկատելով, որ «Ծառուկյան» դաշինքին թույլ են տվելոր ընտրակաշառք բաժանիբայց թույլ չեն տվել մարդկանց բերել ընտրատեղամաս, ինչը պատճառ հանդիսացավ, որ այն Երևանում քիչ ձայն ստացավ:

Արմեն Գրիգորյանը նաեւ նկատեց, որ «ԵԼՔ» դաշինքն ԱԺ ընտրություններին քվեների մեծամասնությունը ստացել է Երեւանում, ուստի մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունն այդ ընտրազանգվածը կապիտալիզացնելու տարբերակ է: «Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանիի» մասնակցությանը, ապա սա նորաստեղծ ուժ է, ուստի առաջին անգամ հայտ է ներկայացնում մասնակցելու քաղաքական գործընթացներին, որ հնարավորություն կտա  ավելիհայտնիդառնալ, շրջանառել իր անունը», - ասաց Արմեն Գրիգորյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատեցոր մշտապես խորհրդարանական ընտրություններից հետո կուտակված էներգիա է լինում հասարակության մեջ, որը պարպվում է Երեւանի ավագանու ընտրություններով: Նման իրավիճակ տեղի ունեցավ 2008 եւ 2013 թթ-ի նախագահական ընտրություններից հետո: Իսկ այդ ընտրություններում, նշում է նա, ԲՀԿ-ի մասնակցությունը մշտապես պայմանավորված է եղել նրանով, որ այս ուժն իշխանության համար բուֆերի դեր է խաղացել: «Իսկ հիմա դրա կարիքը չկա, քանի որ այս անգամ համապետական ընտրություններից հետո լարվածություն չկա, նրա մասնակցության և փող ծախսելու անհրաժեշտությունը չկա», - ասաց Բադալյանը:

Փորձագետները վերջում նշեցին, որ անկախ այն հանգամանքից ընդդիմությունը մայրաքաղաքի ավագանու ընտրությունների կմիավորվեր, թե չէ, միեւնույն է այն շանս չունի հաղթելու: «Ընդիմությունն այս ընտրություններում ստանալու է այնքան ձայն, որքան հանրապետականները նրանց կտան՝ մոտավորապես 25 տոկոս: ՀՀԿ-ը ունի իր ընտրազանգվածը, իր համար խնդիր է, որ գոնե երեք ուժ մասնակցի ընտրություններին, քանի որ դա օրենքի պահանջ է եւ մրցակցության իլյուզիա ստեղծվի», - ասաց Արմեն Բադալյանը: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ