Քննարկում. ԱԺ ընտրություններին հայաստանցիները քվեարկել են «ստամոքսով, ոչ թե սրտով»
06.04.2017
12:00
Փորձագետները կարծում են, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցությունը ոչ թե հաղթել է ընտրակեղծիքների, լցոնումների, այլ հիմնականում վարչական ռեսուրսի գործադրման եւ ընտրակաշառքներ բաժանելու միջոցով:

Խոսքը ոչ միայն մարդկանց ուղղակի առձեռն փող բաժանելու, այլեւ նրանց առօրյա խնդիրներին տեղում լուծում տալու մասին է: Ընտրողներն էլ հիմնականում չվստահելով քաղաքական ուժերից որեւէ մեկի խոստումներին կամ ծրագերերին, կատարել են իրենց տեսանկյունից ռացիոնալ ընտրություն: Նրանք խոստումների եւ տարբեր ծրագրերի միջեւ պայքարում ընտրել են ընտրակաշառքը:

«Մեծ հաշվով արդեն իսկ նախընտրական պայքարում պարզ էր, որ իշխող ՀՀԿ-ի ռեսուրսները բավարարում են՝ 40 տոկոսից ավել ձայն հավաքելու համար: Պարզ էր նաեւ, որ երկրորդ տեղում կհայտնվի «Ծառուկյան» դաշինքը: Ընդդիմադիր ԵԼՔ-ը շատ լավ էր աշխատում ու պարզ էր, որ լավ արդյունք պետք է գրանցեր, ինչպես նաեւ, հստակ էր, որ ՀՅԴ-ն պետք է լինի հաջորդ խորհրդարանում: Սակայն գլխավոր դասը, որ պետք է քաղել այս ընտրություններիցմ այն է, որ ստամոքսով քվեարկելու միտումը հաղթել է սրտով քվեարկելու միտումին: Այն շուտ էր սկսել Հայաստանում, սակայն այս ընտրություններին այն դարձավ ավելի ակնառու», - ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեսանդր Իսկանդարյանը: 

Ալեքսանդր Իսկանդարյանը, քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի եւ սոցիոլոգ Սամվել Մանուկյանի մասնակցությամբ «Մեդիա կենտրոնում» մարտի 6-ին տեղի ունեցավ «ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփում. նախընտրական ակնկալիքներ և հետընտրական իրողություններ» խորագրով քննարկում: Սոցիոլոգ Սամվել Մանուկյանը ներկայացրեց մարդկանց ընտրական վարքի խորքային պատճառները, համաձայն որի, հանրության մոտ 80 տոկոսը, մտածում է, որ քաղաքական գործիչներն ավելի շատ մտածում են իրենց կուսակցական առաջնորդի մասին, ոչ թե հասարակության: «Հասարակության նույն քանակը նաեւ կարծում է, որ պետությունը ավելի շատ մտածում է հարուստների, ոչ թե հասարակության մասին, որ ՀՀ-ի զարգացմանը խոչընդոտում են հենց հարուստները: Սա նշանակում է, որ ՀՀ բնակչության 80 տոկոսն իրեն օտարված է զգում պետությունից: Այսինքն, մարդիկ մեջքով են շրջված պետությանն ու քաղաքական համակարգին», - ասաց նա՝ հավելելով, որ մարդիկ նախընտրական խոստումներին չեն հավատում, քանի որ դրանք չեն կատարվում:

«Ուստի, իրենց համար էական է, թե ի՞նչ են անում հիմա քաղաքական ուժերը կամ թեկնածուները: Ժողովուրդը շատ լավ տեսնում է, որ կուսակցությունները զբաղված են քաղաքական առեւտրով: Ի՞նչ է, դա միայն իրե՞նց մենաշնորհն է: Այդ պատճառով ժողովրդին ասել`գնացին, ծախվեցին, եւ այլն, չի կարելի: Նրանք իրենց տեսանկյունից կատարել են ռացիոնալ ընտրություն՝ մտել են այդ առեւտրի մեջ: Վաճառել են այն, ինչ կարելի է վաճառել, եւ այն գնով, ինչ գնով, որ հնարավոր է վաճառել», - նշեց սոցիոլոգը՝ հավելելով, որ մոտակա 5-6 տարիների կտրվածքով մտածողության եւ մոտեցումների փոփոխություն, սոցիոլոգը չի կանխատեսում: 
Միեւնույն ժամանակ քննարկման մասնակիցները շեշտը դրեցին այն հանգամանքի վրա, որ Հայաստանում առաջին անգամ համապետական ընտրություններից հետո չեն նկատվում հետընտրական զարգացումներ՝ մասսայական բողոքի ցույցերի տեսքով: «Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո հետընտրական զարգացումներ այս անգամ չեղան, հասարակությունը շատ լավ գիտի`հետընտրական զարգացումներն ավարտվում են ոչնչով», - նշում է Իսկանդարյանն ու հավելում, որ նման զարգացումներ մինչ այդ լինում էին, քանի որ մարդիկ կարծում էին, որ իրենց խաբել են կամ իրենց ձայնը գողացվել է:

«Այժմ նման զգացում չկա: Հենց այդ պատճառով էլ նրանք հետընտրական հանրահավաքների մանդատ քաղաքական ուժերին չեն տալիս: Քաղաքաքական ուժերն էլ չեն գնում նման զարգացման, քանի որ մտավախություն ունեն, որ նախ շատ քիչ մարդ դուրս կգա փողոց, իսկ հետո էլ քիչ այն ուղղակի կավարտվի ոչնչով», - ասաց Իսկանդարյանը:

Նրա հետ համաձայնեց Արմեն Բաղդասարյանը՝ նշելով, որ նախկինում հետընտրական գործընթացներ էին լինում, քանի որ քաղաքական ուժերի ձայները գողանում էին: «Հիմա չեն գողացել, գնել են: Համաձայնությամբ է եղել իշխանության եւ հասարակության միջեւ: Ո՞ւմ դեմ բողոքեին այդ քաղաքական ուժերը, հասարակությա՞ն», - հարց ուղղեց քաղաքագետը՝ հավելելով, որ անգամ հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Ելք» դաշինքը, որտեղ կան փորձառու քաղաքական գործիչներ, չի նախաձեռնում նման ակցիաներ, քանի որ հետընտրական գործընթացով կարող է մաշեցնել իր ընտրական կապիտալը: «Նրանք ընտրել են մինչեւ հաջորդ ընտրություն իրենց ընտրազանգվածն աճեցնելու տարբերակը եւ ճիշտ էլ արել են», - պարզաբանեց նա: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ