« Վերադառնալ ցանկին

Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում (ք. Երևան, Իտալիայի փ. 1) տեղի կունենա ամփոփիչ քննարկում՝ «ԱԺ մոնիտորինգ»  ծրագրի՝ 5-րդ գումարման խորհրդարանի 5-ամյա գործունեության դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցի շուրջ:

Զեկույցում ամփոփվել  են խորհրդարանի օրենսդրական և վերահսկողական գործունեության դիտարկման արդյունքները, ԱԺ խմբակցությունների հնգամյա գործունեության հիմնական ցուցանիշները:

«Մեդիա  կենտրոնը» կապահովի քննարկման առցանց ուղիղ հեռարձակումը ՄԿ Ֆեյսբուքյան էջի միջոցով: 

Բացման խոսք՝

Լարիսա Մինասյան, «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան», գործադիր տնօրեն

Բանախոսներ`

Լուսինե Վասիլյան, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար

Գոռ Աբրահամյան, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ

Արամ Մանուկյան, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցություն

Միքայել Մելքումյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

Մհեր Շահգելդյան, ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցություն

Արտակ Դավթյան, ԱԺ «ՀՀԿ» խմբակցություն:

Լուսանկարներ
Տեսանյութ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ