«Արտաքին քաղաքականությունը նախընտրական ծրագրերում. Նոր տեսլակա՞ն, թե՞ հին մոտեցումներ». քննարկում
17.03.2017
11:00
Ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերը Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում առկա խնդիրներին եւ մարտահրավերներին դիմակայելու տարբեր մոտեցումներ են առաջարկում:

Նրանց մեծ մասին նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքականության վերաբերող բաժիններում մեծ տեղ է հաստկացված ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:

Ուստի պատահական չէր, որ «Մեդիա կենտրոնում» մարտի 17-ին տեղի ունեցած «Արտաքին քաղաքականությունը նախընտրական ծրագրերում. Նոր տեսլակա՞ն, թե՞ հին մոտեցումներ» թեմայով քննարկմանը բանախոսները ուշադրությունը կենտրոնացրեցին հենց այս հիմնախնդրի վրա: «Արտաքին քաղաքականության մասով մենք առաջարկում ենք խաղաղության ծրագիրը: Խոսքը ղարաբաղյան հակամարտության հնարավորինս շուտ կարգավորման մասին է՝ հակամարտող կողմերին ներկայացված փաստաթղթի վրա: Խոսքը փոխզիջումների մասին է: Սա հնարավորություն կտա խաղաղություն հաստատել եւ բացել Հայաստանի սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Իսկ Հայաստանի ապաշրջափակումը եւ խաղաղության հաստատումը երկրի տնտեսական զարգացման ամենահզոր խթանը կդառնա», - հայտարարեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք, պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը:

Քննարկմանը մասնակից «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» (ՕՐՕ) դաշինքի եւ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներն այս հարցում ներկայացրեցին, ըստ էության, բավականին տարբերվող մոտեցում: «Քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ մի զիջման կամ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող: Այս համատեքստում անգամ փոխզիջումը դիտարկվելու Հայաստանի միակողմանի զիջում եւ ավելի է ուժեղացնելու Ադրեբջանի դիրքերը», - հայտարարեց ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ իր ներկայացրած քաղաքական միավորի համար առաջնային խնդիր է ՀՀ-ում քաղաքական եւ տնտեսական մենաշնորհի վերացումը: «Միայն քաղաքական եւ տնտեսական մենաշնորհների վերացման եւ Հայաստանի զարգացման միջոցով հնարավոր է հասնել մեր դիրքերի ամրապնդման արտաքին քաղաքականության հարթակներում», -նշեց Նազարյանը:

Նրա հետ հիմնականում համակարծիք էր նաեւ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը: Նա եւս, դեմ լինելով հակամարտության կարգավորման հարցում միակողմանի զիջումներին, հատուկ ընդգծեց անվտանգության հարցում այլընտրանքների փնտրտուքի խնդիրը: «Հայաստանը տնտեսության եւ ռազմական արդյունաբերության զարգացմանը զուգընթաց պետք է անվտանգության այլընտրանքներ փնտրի: Մենք որպես այլընտրանք դիտարկում ենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը եւ ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին բանակցությունների վերսկսումը», - ասաց Հարությունյանը:

Վլադիմիր Կարապետյանը չհամաձայնեց ԵԼՔ-ի դիրքորոշման հետ՝ նշելով, որ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին փաստաթուղթը հակասում է ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին եւ դա փաստացի նշանակում է եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հայտ: «Սա մեծ քաղաքական եւ ռազմական ռիսկեր պարունակող քայլ է: Այս ռիսկերը հաշվարկված չեն, ուստի մենք չենք կարող համաձայնել այս մոտեցման հետ», - ասաց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ