Ես դիտորդ եմ. «Դիտորդության գնում եմ, որ վաղը, մյուս օրը ես ապրեմ ավելի բարեկեցիկ երկրում»
16.03.2017
15:00
Մեդիա կենտրոնը 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հյուրընկալում է Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած անձանց՝ լսելի դարձնելու նրանց փորձն ու արձանագրած խախտումները, ինչպես նաև խորհուրդները՝ ուղղված սկսնակ դիտորդներին:

«Տեսնելով, թե Հայաստանում ինչպես են ընտրություները տեղի ունենում, ինչքան վատ վիճակում է գտնվում Հայաստանը՝ կոռուպցիայի ճնշման տակ, փորձեցի չնստեմ տանը բազմոցին ու անընդհատ բողոքեմ: Նստում, բողոքում են չէ՞ բոլորը, ես չուզեցի այդպես լինել, փորձեցի իմ փոքրիկ ներդրումն ունենալ, որպեսզի Հայաստանում օրինական ինչ-որ բան լինի, թեպետ դա շատ դժվար է»,- պատմում է Լոռու մարզից 26-ամյա Մարտուն Ադամյանը, ով 5 անգամ դիտորդական առաքելության է իրականացրել:

Տեսանյութում Մարտունն ու իր ընկեր 26-ամյա Ռոման Սերոբյանը ներկայացնում են իրենց դիտորդական փորձառությունը համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ և խորհուրդներ տալիս նրանց, ովքեր պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին դիտորդություն իրականացնել:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին
20.04.2017
12:00
Ապրիլի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին» թեմայով:
Թուրքիան հանրաքվեից հետո. Անկարան իր առագաստն ուղղում է «ալեկոծված ծով». փորձագետներ
18.04.2017
13:00
Հանրաքվեի միջոցով Թուրքիայում նախագահական կառավարման համակարգ հաստատող սահմանադրական փոփոխություների ընդունման արդյունքում կտրուկ աճելու է Ռեջեփ Էրդողանի ղեկավարած երկրի գործողությունների անկանխատեսելիության աստիճանը թե՛ արտաքին քաղաքական, և թե՛ ներքաղաքական հարթություններում:
«2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում. ընտրարշավ եւ քվեարկության օր» Զեկույցի ամփոփ արդյունքների ներկայացում
14.04.2017
12:00
Ապրիլի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում. ընտրարշավ եւ քվեարկության օր» թեմայով:
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
14.04.2017
11:00
Ապրիլի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը՝ հետընտրական փուլում ընտրախախտումների բողոքարկման գործընթացի վերաբերյալ:
Իրավապաշտպաններ. Տնօրենների հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի ահաբեկելու նպատակ ունի
12.04.2017
13:00
«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ-ի դեմ 30 դպրոցների տնօրենների հարցը նպատակ ունի ահաբեկել իշխանությունների թույլ տված ապօրինությունների բացահայտմամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: