«Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. իրատեսական լուծումնե՞ր, թե՞ անիրականանալի խոստումներ»
Մարտի 15, 12:00

Մարտի 15-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում  «Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. իրատեսական լուծումնե՞ր, թե՞ անիրականանալի խոստումներ» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Վահագն Խաչատրյանը (ՀԱԿ-ՀԺԿ դաշինք), Վիլեն Խաչատրյանը («Հայկական վերածնունդ» կուսակցություն), Տիգրան Ավինյանը (ԵԼՔ դաշինք), Սմբատ Սաիյանը(«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն), Սամվել Հարությունյանը (Ազատ դեմոկրատներ) և Վազգեն Սաֆարյանը (Հայաստանի կոմունիստական կուսակցություն): 

Սմբատ Սաիյանն ասում է , որ ՀՅԴ-ն սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ նախընտրական ծրագրում փորձել է ներկայացնել համակարգային լուծումներ:

«Մենք խնդիրը տեսնում ենք հետևյալ մեխանիզմների կիրառմամբ. ապահովել համապատասխան տնտեսական աճ, և վերանայելով տնտեսական աճի շնորհիվ ստեղծված արդյունքներիի վերաբաշխման համակարգը, ապահովել այդ արդյունքի ավելի արդար և արդյունավետ վերաբաշխում հասարակության տարբեր անդամների միջև: Գաղտնիք չէ, որ այսօր աշխատավարձերը շատ ցածր են մեր երկրում և այս առումով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համապատասխան գործիքակազմի կիրառմամբ  հասնել նրան, որպեսզի այդ աշխավարձերը ապահովվեն և լուծեն այն խնդրիը, որին միտված են: Աշխատող անձը չպետք է  համարվի աղքատ, աշխատող անձը պետք է կարողանա լուծել իր խնդիրները»,-ասում է Սաիյանը:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Ի՞նչ փոփոխություններ կբերի Երևանում նոր ձևավորված ավագանին»
«ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների խախտումները Հայաստանում»
«Դիտարկումներ և գնահատականներ Երևանի ավագանու ընտրություններին»
«Դիտորդների գնահատականը Երևանի ավագանու ընտրություններին»
«Պայքար ընտրակաշառքի դե՞մ, թե՞ խրախուսում»
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառներն ու հետևանքները»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ