«Հանրային գնումների համակարգի 2016-2017թթ. մոնիտորինգ. միջանկյալ արդյունքներ»
14.03.2017
12:00
Մարտի 14-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ «Հանրային գնումների համակարգի 2016-2017թթ. մոնիտորինգ. միջանկյալ արդյունքներ» թեմայով:

Ասուլիսի բանախոս Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ իրենք  2008-ից իրականացնում են պետական գնումների համակարգի մոնիտորինգ:  

«Այս փուլը կլինի բավականին յուրահատուկ այն տեսանկյունից, որ առաջին անգամ մոնիտորինգի ընթացքում ուժի մեջ կմտնի «Գնումների մասին» նոր օրենքը: Նոր օրենքն ընդունվել է 2016թ. դեկտեմբերի 16-ին և ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ին: Այժմ դեռ հին օրենքն է ուժի մեջ»,- ասաց Հոկտանյանը:ՙ
Նա նշեց, որ եթե նախկինում շրջանակային համաձայնագրերը ևս մոնիտորինգի էին ենթարկվում, ապա նոր օրենքով շրջանակային համաձայնագրեր չեն լինելու:

«Ըստ փետրվարի 9-ին ընդունված որոշման, որն ուժի մեջ մտավ փետրվարի 25-ից, այն մասնակիցները, որոնք առաջարկում էին ապրանք ԵԱՏՄ երկրներից և ունեին 15% գնային առավելություն, այժմ դա չի լինելու: Նոր օրենքը բավականին պարզեցված է: Գնումների խորհուրդը բավականին անկախ է լինելու, բայց խնդիրն այն է, որ պարզ չէ, դա պետական հիմնա՞րկ է, թե՞ ոչ»,-ասաց Հոկտանյանը: 

Նրա խոսքով՝ մոնիտորինգի առաջին հիմնական նպատակը հետագայում առաջարկություններ ներկայացնելն ու գոյություն ունեցող բաղադրիչի հետ խնդիրները վեր հանելն է:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները»
27.07.2017
13:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները» թեմայով:
«Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում»
27.07.2017
12:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում» թեմայով:
«Մուրատ» ֆիլմի ցուցադրությունը Մեդիա կենտրոնում
26.07.2017
19:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մուրատ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
«Լրագրողների նկատմամբ բռնությունները Սարի թաղի դեպքերի ժամանակ. գնահատականներ մեկ տարի անց»
24.07.2017
12:00
Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները, ինչպես վկայում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, զուգորդվեցին ոստիկանության կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:
«Ադրբեջանին զենքի մատակարարումները հայ-ռուսական հարաբերությունների ամենակնճռոտ հարցն է»
22.07.2017
12:00
Ադրբեջանին ռուսաստանյան արտադրության սպառազինությունների մատակարարումները հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում ամենակնճռոտ հարցն է:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ