«Ընտրությունների նախաքարոզչական փուլը Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում. նոր զեկույցի ներկայացում»
07.03.2017
11:00
Այսօր Մեդիա կենտրոնում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը ներկայացրեց «Ընտրությունների նախաքարոզչական փուլը Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում» նոր զեկույցի տվյալները:

Զեկույցի շրջանակում անդրադարձ է կատարվել փետրվարի 15-ից մարտի 1-ը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ստեղծված ֆեյսբուքյան  նախընտրական հարթակներին և նրանց ծավալած քարոզչական գործունեությանը, ինչպես նաև 7 օնլայն ԶԼՄ-ների կողմից նախաքարոզչական փուլի լուսաբանման առանձնահատկություններին:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն ասաց, որ2012-ից սկսած ֆեյսբուքը որպես գործիք մտել է ընտրական գործընթացի մեջ և ընտրազանգվածը դարձել է քարոզչության շատ ակտիվ մասնակից:

«Մինչև 2012 թվականը, ընտրազանգվածը հանդես էր գալիս որպես լսարան, որի վրա ներգործում են, որի արդյունքում նա պետք է կատարեր իր ընտրությունը, այս պարագայում սոցիալական ցանցերի միջոցով ընտրողներն էլ սկսեցին քարոզել, կարծիք հայտնել, քննարկել ու  դարձան  գործող անձինք»,-ասաց Բաղդասարյանը:

Ուսումնասիրության համար առցանց լրատվամիջոցներից ընտրվել են 7-ը՝ aravot.am, lragir.am, 1in.am, 168.am, news.am, tert.am, armlur.am: 

Ընտրության սկզբունքը եղել է կայքերի բարձր դիտելիությունը: Բաղդասարյանը նշում է, որ այս կայքերը օրական թողարկում են 200-300 միավոր նյութ, իսկ ամսվա կտրվածքով ունենում են 10 միլիոնի հասնող հաճախումներ:

«Նախաքարոզչական  փուլում ընտրությունների մասին նյութերը որոշ կայքերում օրական կազմել է 25 տոկոս, որոշ կայքերում էլ՝ 12 տոկոս: Նախաքարոզչական շրջանի համար սա նորմալ ակտիվություն է»,- ասում է Բաղդասարյանը և հավելում  որ քարոզչական շրջանում կրկնակի և եռակի անգամ մեծանալու են ընտրությունների մասին նյութերի ծավալները:

Ըստ Բաղդասարյանի՝ այս ընթացքում տեղի են ունեցել բախումներ քարոզչական մակարդակում, մեդիայում՝ կապված Սեյրան Օհանյանի, բանակում կոռուպցիայի թեմայի, Վարդան Ոսկանյանի որդու ձերբակալման հետ:

«Նախաքարոզչական փուլում նախընտրական գործընթացի վերաբերյալ նյութերում շատ է եղել անդրադարձ ընտրակաշառքներին: Առաջադրված բոլոր քաղաքական ուժերը խոսել են ընտրակաշառքի մասին, խոսել են թե ինչ տեսակի ընտրակաշառքներ են բաժանվում, ինչ գումարի մասին է խոսքը: Խոսել են անգամ հեռախոսներ բաժանելու, 100 դոլարներ բաժանելու, հարևանների տներով շրջելու ու ցուցակագրելու մասին»,-ասաց Բաղդասարյանը:

Նա ընդգծում է, որ սա առաջին ընտրությունն է, որտեղ քարոզչության ժամանակ մեծ տեղ է հատկացվում ղարաբաղյան հարցին ու բանակին:

«Չի եղել որևէ  ընտրություն որի ժամանակ այսքան ուշադրության դարձվի Ղարաբաղի հարցին: Սա ունի իր պատճառները և կապված է  նրա  հետ, որ Օհանյանը եղել է ՊՆ նախարար, հիմա անցել է ընդդիմադիր քաղաքական դաշտ և անընդհատ առաջ է մղում մեր երկրի անվտանգության թեզը»,-ասում է Բաղդասարյանը:

Ըստ զեկույցի ցուցանիշների՝ բոլոր քաղաքական ուժերն էլ քննադատել են մեկը մյուսին, ինչը, ըստ Բաղդասարյանի, բնական և նորմալ է մրցակցության պայմաններում:

 «Շատ չի տարբերվել նախաքարոզչական փուլը նախորդ նախընտրական գործընթացներից, մենք ունեցանք դեպքեր, օրինակ՝ բախումների, ծեծի անգամ նույն կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչը արտառոց է նախորդ ընտրություների համեմատ: Սա պայմանավորված է նրանով, որ ամեն ինչ կազմակերպվում է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ և այստեղ խաղի կանոնները փոխված են»,-ասում է Բաղդասարյանը:

 Անդրադառնալով ընտրազանգվածի արձագանքներին՝ Բաղդասարյանը ընդգծեց, որ առավելագույն հավանության, տարածման և մեկնաբանությունների են արժանացել 1in.am, lragir.am, aravot.am լրատվամիջոցների նյութերը ընտրությունների թեմայով:

«Կարդացվածության մաքսիմալ ցուցանիշները հասել են 28 հազարի մեկ առանձին միավոր նյութի համար»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Քաղաքական ուժերի ֆեյսբուքյան հարթակների առնչությամբ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հարցումներ է  ուղղել 9 առաջադրված ուժերին , որոնցից 8-ն են պատասխանել՝ ի բացառություն «Հայկական վերածնունդ» կուսակցության:    

«Մենք դիմել ենք քաղաքական ուժերին հարցով, թե ինչ միջոցներ են կիրառելու քարոզչության ժամանակ: Արդյոք օգտագործելու՞ են ֆեյսբուքը, օֆլայն հանդիպումները, անհատական հանդիպումները, պաստառների, բուկլետների տրամադրումը, դեմ առ դեմ հանդիպումները: Բացի ԵԼՔ-ից բոլոր պատասխանել են, որ օգտագործելու են բոլոր միջոցները: ԵԼՔ-ը ասաց, որ օգտագործելու են անվճար եթերը, քանի որ ունեն ֆինանսական խնդիր, անգամ դրամահավաք կազմակերպեցին: Բացի վճարովի եթերից ԵԼՔ-ն էլ օգտագործում է ֆեյսբուքյան միջոցները: Մրցակից ուժերը ֆեյսբուքը համարում են կարևոր հարթակ իրենց քարոզչությունը առաջ տանելու համար»,-ասում է Բաղդասարյանը:

 Հարցմանը ի պատասխան՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը նույնպես նշել է, որ քարոզչության տեսանկյունից ֆեյսբուքյան հարթակները չափազանցած կարևոր են և այդ կերպ հնարավոր է թիրրախավորել ընտրազանգվածները:  

«ՀՀԿ-ն ասել է, որ այստեղ կա մեծ ընտրազանգված ու հնարավոր է կոնտակտի մեջ մտնել երիտասարդության հետ, տեղյակ պահել նաև սփյուռքի ներկայացուցիչներին,  ինտերակտիվ շփումների հնարավորություն տալ: Առաջին անգամ է ՀՀԿ-ի քարոզչական պատմության մեջ, որ ՀՀԿ-ն էջ բացեց ֆեյսբուքում իր քարոզչությունը առաջ մղելու համար»,-ասում է Բաղդասարյանը և ընդգծում, որ ֆեյսբուքում այսօր գրանցված է 1 միլիոն հայաստանցի, որոնց 99 տոկոսը պոտենցիալ ընտրողներ են:

Նա ընդգծում է, որ բոլոր քաղաքական ուժերը իրենց պատասխաններում կարևորել են ֆեյսբուքյան գործիքները քարոզչության համար:  

Բաղդասարյանը նշում է նաև, որ անհատ թեկնածուների էջերի հետևորդները ավելի շատ են քան կուսակցությունների, դաշիքնների ֆեյսբուքյան էջերինը:

«Օրինակ շատ են Նիկոլ Փաշինյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Սեյրան Օհանյանի էջերի հետևորդները: Ֆեյսբուքում շատ ակտիվ են Ստեփան Սաֆարյանը, Վահե Էնֆիաջյանը,  Հրանտ Բագրատյանը: Բավական կրեատիվ մոտեցում է ցուցաբերում ԵԼՔ-ը, որտեղ նրանք պատասխանում են ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրենց ուղղած հարցերին: Նիկոլ Փաշինյանը այդեպս ինքնասուլիս է կազմակերպում, պատասխանում օգտատերերի հարցերին և օգտագործում ֆեյսբուքի ամբողջ գործիքակազմը»,-ասում է Բաղդասարյանը:

Նշենք նաև, որ «Ռեգիոն »հետազոտական կենտրոնը «Հայաստանի օնլայն մեդիան և ֆեյսբուքյան հարթակները 2017թխորհրդարանական ընտրություններում» թեմայով հետազոտությունն իրականացվում է Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության կազմակերպության օժանդակությամբ (EED):

Նման հետազոտություն կանցկացվի նաև քարոզչական փուլում, որի արդյունքները կամփոփվեն ընտրություններից հետո:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները»
27.07.2017
13:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները» թեմայով:
«Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում»
27.07.2017
12:00
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Առցանց ուսուցման հնարավորությունները Հայաստանի պետական բուհերում» թեմայով:
«Մուրատ» ֆիլմի ցուցադրությունը Մեդիա կենտրոնում
26.07.2017
19:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մուրատ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
«Լրագրողների նկատմամբ բռնությունները Սարի թաղի դեպքերի ժամանակ. գնահատականներ մեկ տարի անց»
24.07.2017
12:00
Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները, ինչպես վկայում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, զուգորդվեցին ոստիկանության կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:
«Ադրբեջանին զենքի մատակարարումները հայ-ռուսական հարաբերությունների ամենակնճռոտ հարցն է»
22.07.2017
12:00
Ադրբեջանին ռուսաստանյան արտադրության սպառազինությունների մատակարարումները հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում ամենակնճռոտ հարցն է:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ