« Վերադառնալ ցանկին

Մարտի 7-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամլո ասուլիս «Ընտրությունների նախաքարոզչական փուլը Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում. նոր զեկույցի ներկայացում» թեմայով:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի փետրվարի 15-ից մարտի 1-ը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ստեղծված ֆեյսբուքյան  նախընտրական հարթակներին և նրանց ծավալած քարոզչական գործունեությանը, ինչպես նաև 7 օնլայն ԶԼՄ-ների կողմից նախաքարոզչական փուլի լուսաբանման առանձնահատկություններին:

Բանախոս՝

Լաուրա Բաղդասարյան, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն

«Ռեգիոն »հետազոտական կենտրոնը «Հայաստանի օնլայն մեդիան և ֆեյսբուքյան հարթակները 2017թ. խորհրդարանական ընտրություններում» թեմայով հետազոտությունն իրականացնում է Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության կազմակերպության օժանդակությամբ (EED):

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ