«Հարցազրույց-ասուլիս Նիկոլ Փաշինյանի հետ»
28.02.2017
13:00
Փետրվարի 28-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ նախընտրական պայքարի և առաջիկա զարգացումների շուրջ:

Հարցազրույցի սկզբում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այն հարցին, որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է իրենց ներկայացրած ուժի վարչապետի թեկնածուն, մինչդեռ նշվում էր «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, որ ընտրողը պետք է հստակ իմանա, որ ընտրելով ուժին, ու՞մ է նա ընտրում որպես վարչապետ, նախարար, ԱԺ նախագահ, ոստիկանապետ  եւ այլն, նշեց, որ դա «Քաղացիական պայմանագրի» քաղաքական պատկերացումն է:

Փաշինյանը  ընդգծեց, որ Հանրապետություն կուսակցության և Լուսավոր Հայաստան կուսակցության հետ ձևավորել են դաշինք. «Սա նշանակում է, որ դաշինքային տրամաբանության մեջ միայն մեր պատկերացումները չէ, որ տեղ ունեն և այս հարցով մենք բնականաբար որոշակի հաշվի ենք առնում, ինչպես մեր գործընկերներ մեր պատկերացումները, այնպես էլ մենք նրանց պատկերացումները: Ես հույս ունեմ, որ այս հարցում մենք կկարողանանք գալ ընդհանուր հայտարարի ոչ թե թեկնածության առումով, այլ ընդհանրապես արդյոք հիմա պետք  է նման քայլ անել, թե՞ ոչ: Իհարկե, հայաստանյան իրականության մեջ և հայաստանյան իրականության համար դա մի փոքր անսովոր տրամաբանություն է, բայց ես շարունակում եմ համոզված մնալ, որ դա ճիշտ տրամաբանություն է, և այս թեմայով մենք մեր քննարկումները կշարունակենք: Թիմի առումով ձեզ և ընտրողների համար ամեն ինչ հստակ է՝ ըստ էության, ԵԼՔ դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել առաջին եռյակի մեջ»:

Հարցին, թե ո՞րն է այն թեստը, այն փորձաքարը, որն ի ցույց կդնի ներկայիս խաղացողների իրական ընդդիմություն լինելը: Ինչպե՞ս ընտրողը հասկանա՝ այս ուժն իսկապես ձգտում է իշխանափոխության, թե կարող է օրեր անց դաշինք կազմել իշխանության հետ, բանախոսը պատասխանեց.

«Այս պահին մենք հստակ հայտարարել ենք, որ բացառում ենք կոալիցիայի ձևավորումը: Հանրապետական կուսակցության հետ և ինչքան տեղյակ եմ միակ քաղաքական ուժն ենք այս պահին, որ նման հայտարարություն ենք արել»:

Փաշինյանը կանխատեսում է, որ ընտրություններին մասնակցող 9 ուժերից առնվազն 5-ը պոտենցիալ հանրապետականի հետ կոալիցիա կազմող ուժեր են:

«Ես հիմա անուններ չեմ թվարկի, որպեսզի անմեղության կանխավարկածը չխախտեմ: Դրանք առնվազն այն ուժերն են, որ չեն հայտարարում, որ Հանրապետականի հետ ոչ մի պարագայում կոալիցիա չեն կազմի: Եթե նրանք կհայտարարեն, թող հայտարարեն: Եթե ի հայտ կգան այդպիսի ուժեր, կնայենք ծրագրերի տեսլականի և ապագայի մասին պատկերացումների համընկնումը և որոշակի քաղաքական գործոններ»,-ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով Սեյրան  Օհանյանի այն հայտարարությանը, որ իրենց ուժից բացի բոլորը վերահսկվում են,  Փաշինյանը ընդգծեց. «Միակ բանը, որ կարող եմ ասել, նա պետք է դրա համար ներողություն խնդրի: Հակառակ դեպքում պետք է գա ուղիղ եթերում, այս ֆորմատով, նստի և հիմնավորի, մենք խոսենք»:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում իշխանափոխության հասնելու լավագույն ճանապարհը ԵԼՔ դաշինքին իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալն է:

Ասուլիսի ընթացքում բանախոսն անդրադարձավ նաև իրեն հաճախ տրվող այն հարցադրումներին՝ թե ի՞նչ է լինելու. «Ինչպես պահեք Ձեզ ընտրատեղամասում, դա էլ լինելու է»:

Հարցազրույց-ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Վեբինար «Ամեն ինչ լավ կլինի. մենք միասին ենք» - 2
22.10.2020
18:00
Հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց վեբինար՝ պատերազմի թողած հոգեբանական վերքերի, դրանք հաղթահարելու մասին։
Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում
21.10.2020
12:00
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով:
Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը
17.10.2020
13:00
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ:

Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»:
«Ընտրովի՞ հումանիզմ, ակնկալիքները միջազգային կառույցներից»
17.10.2020
11:30
Հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «Ընտրովի՞ հումանիզմ, ակնկալիքները միջազգային կառույցներից» թեմայով։
Ապատեղեկատվությունը, փաստերի ստուգումը և մեդիա արշավները հակամարտության ընթացքում
16.10.2020
14:00
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը իրականացվեց առցանց վեբինար «Ապատեղեկատվությունը, փաստերի ստուգումը և մեդիա արշավները հակամարտության ընթացքում» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...